ՏՈՆԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՏԱՆԸ

Արխիվ 12-16

ՏՈՆԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՏԱՆԸ


Նախատոնական եռուզեռն արդեն սկսված է, ոմանք ջանք ու եռանդ չեն խնայում` յուրահատուկ վայրերում Ամանորն անցկացնելու համար, ոմանք էլ` մտածում են միայն տոնական սեղանի եւ իրենց արտաքին տեսքի մասին: Այս բոլորը հաճելի հոգսեր են, որոնցից դժգոհողներ չկան:
Հայաստանում մշակույթի մի շարք ներկայացուցիչներ նույնպես սկսել են նախապատրաստվել Ամանորին, ովքեր "Իրավունքի" հետ զրույցում անդրադարձան 2014 թվականի իրենց ձեռքբերումներին, առաջիկա ծրագրերին եւ Ձմեռ պապիկից սպասվող նվերներին:

ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՁԻՈՒ ՏԱՐԻՆ ԲՈՒՌՆ ԷՐ

"Սոֆի Դեւոյան" մշակույթի կենտրոնի հիմնադիր, պարուհի, դերասանուհի ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԻ համար Ձիու տարին բուռն գործունեության եւ բազմաթիվ ծրագրերի իրականացման տարի է եղել. "Մեր կենտրոնի "Արմելադ" համույթը Մոսկվայում մասնակցեց պարային փառատոնի, որտեղ առաջին անգամ ներկայացրին Հայաստանը: 2014 թվականի ընթացքում մասնակցել ենք բազմաթիվ այլ փառատոների, որտեղ կենտրոնի սաները կամ գրավել են առաջին հորիզոնական, կամ` շահել Գրան պրի: Տարին հաջող  էր նաեւ բազմաթիվ բեմադրությունների առումով, որոնք դեռ կշարունակվեն մինչեւ տարվա վերջ":

"ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏԵՆՔ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՍԵՂԱՆ"


Այս տարի տիկին Դեւոյանը Ամանորը դիմավորելու է Հայաստանում` ընտանիքի հետ. "Տղաս որոշել է, որ ամբողջ ընտանիքով Ամանորը դիմավորելու ենք տանը, նույնիսկ արդեն պատվիրել է, որ պետք է պատրաստենք ամանորյա յուրահատուկ սեղան: Դե, ես ու Զառան էլ սկսել ենք նախապատրաստվել եւ ամեն ինչ անել, որ մեր տղամարդիկ մեզանից գոհ մնան":

Ի՞ՆՉ ՆՎԵՐ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՍԿԵՍՈՒՐԸ` ԶԱՐՈՒՀԻ
ԲԱԲԱՅԱՆԻ ՀԱՄԱՐ


Սոֆի Դեւոյանը Ձմեռ պապիկից յուրաքանչյուր տարի ստանում է յուրահատուկ նվերներ, այս տարի եւս բացառություն չէ: Նա եւս նախապատրաստել է հետաքրքիր նվեր հարսի` Զառայի համար, ով դեկտեմբերի 27-ին նշելու է իր տարեդարձը: Իսկ թե ինչ նվեր է լինելու` տիկին Դեւոյանը չցանկացավ բացահայտել գաղտնիքը, միայն նշեց, որ Զառան այն շատ կհավանի. "Այծի տարին բոլորի ընտանիքներին թող բերի մեծ սեր, երջանկություն եւ առողջություն":

"ԱՅԴՏԵՂԻՑ ԷԼ ՍԿՍՎԵՑԻՆ ԻՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ"

Երգիչ ՍԱՐԳԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ համար տարվա սկիզբը կարիերայում անբարենպաստ է եղել. "Սկզբում նկարահանեցի տեսահոլովակ, որը չհավանեցի ու ստիպված նորից նկարահանեցի այլ տեսահոլովակ, ու այդտեղից էլ սկսվեցին իմ հաջողությունները: Այսօր արդեն, փառք Աստծո, ամեն ինչ ընթանում է իր հունով":

"ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱՄԱՆՈՐԸ ԿԴԻՄԱՎՈՐԵՄ ԸՆՏԱՆԻՔԻՍ ՀԵՏ"

Ձմեռ պապիկից Սարգիսը հատուկ նվերներ չի սպասում, ամեն ինչ թողնում է նրա հայեցողությանը, ինչ էլ բերի Ձմեռ պապը` երգչի համար յուրահատուկ կլինի. "Հինգ տարի շարունակ ես Ամանորը դիմավորում եմ իմ աշխատավայրում, հույս ունեմ, որ մի օր կդիմավորեմ ընտանիքիս հետ":
2015 թվականի հետ կապված երգիչն ունի մի քանի գործնական առաջարկներ եւ խոստանում է, որ կանի ամեն ինչ` դրանք իրականացնելու համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում