ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՊԱՏՌԵԼ ԷԻՆ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԻՄԱԿԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ 23 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Արխիվ 12-16ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՊԱՏՌԵԼ ԷԻՆ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԴԻՄԱԿԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ 23 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր ԼԵՆԴՐՈՒՇ ԱՐԱՄԻ ԱԼՈՅԱՆԸ Մեծ եղեռնի 100-ամյակի կապակցությամբ հրատարակել է ութ աշխարհահռչակ հայ հրապարակախոսներին նվիրված գրքեր, որոնք ընթերցողների լայն շրջաններին համարյա անծանոթ են£Այստեղ տեղ են գտել "Մշակ" լրագրի մեծագույն հրապարակախոսների գործունեությանը վերաբերող նյութեր, փաստաթղթեր ¥"Մշակը" լույս է տեսել Թիֆլիսում, 1872-1921 թվականներին¤£ Ստորեւ պրոֆեսորը համառոտակի ներկայացնում է իր աշխատանքները:
ԱՐԾՐՈՒՆԻՆ ԵՎ ՔԱԼԱՆԹԱՐԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԷԻՆ
ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Համառոտ խոսվում է լրագրի ստեղծողի` Գրիգոր Արծրունու մասին, որը դեռ հեռավոր 1892-ին, երբ նոր էր կազմավորվում երիտթուրքերի միությունը, այն ավելի սարսափելի է որակում, քան սուլթան Համիդի ջարդարարությունը£ Նրա մահից հետո 1893-ին թերթի խմբագիր է դառնում Ալեքսադր Քալանթարը, որն այն խմբագրել է մինչեւ 1913 թվականը, երբ Րաֆֆու մահվան 25-ամյակի կապակցությամբ նրա գերեզմանին ճառ արտասանելիս կաթվածահար եղավ£ Քալանթարը ճանաչված հրապարակախոս էր, մեծ գիտնական, 140 գիտական աշխատությունների հեղինակ, որին ռուսական ցարը գործուղել էր Սկանդինավյան երկրներ, այնուհետեւ Անգլիա, Իռլանդիա, Շոտլանդիա` կաթնատնտեսության առաջավոր փորձին ծանոթանալու համար: Այնուհետեւ վերադարձից հետո նա ցարի կողմից գործուղվում է Ռուսաստանի 15 նահանգներ` այդ փորձը ներդնելու հետամնաց ռուսական տնտեսություններում: Քալանթարը հանրաճանաչ գյուղատնտես լինելուց բացի` բազմափորձ հրապարակախոս էր, երիտթուրքերի երդվյալ հակառակորդ: Նա զգուշացնում էր մեր քաղաքական կուսակցություններին` ՀՅԴ, Հնչակյան կուսակցությանը` չհավատալ երիտթուրքերի սին խոստումներին, չհավատալ եվրոպական հզոր պետություններին, նույնիսկ Ռուսաստանին եւ հույս դնել միայն սեփական ուժերին:
1913-ին` Քալանթարի մահից հետո թերթի խմբագիր դարձավ Համբարձում Առաքելյանը, որն այն խմբագրեց մինչեւ 1918-ը` իր եղերական վախճանը, երբ երեք անհայտ չարագործներ մտան նրա բնակարանը Թիֆլիսում եւ գնդակահարեցին նրան£
Առաքելյանը տիրապետում էր մի քանի օտար լեզուների եւ Պողոս Նուբար փաշայի հետ եվրոպական տարբեր երկրներում զբաղվում էր հայկական հարցի քննարկմամբ£ 1917-ին նա եւ Նուբար փաշան ստեղծեցին Հայ ժողովրդական կուսակցությունը, որը քննադատաբար էր վերաբերվում Դաշնակցության նոր կառավարության վարած քաղաքականությանը, պահանջելով նորաստեղծ Հայաստանի Առաջին Հանրապետության ղեկավար պաշտոններ կամ նախարարական պորտֆելներ տալ նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների, մասնագետ մարդկանց:
Առաքելյանը բազմաթիվ գրքերի հեղինակ էր, բեղուն թարգմանիչ: Նրա գրքերից խնդրանքով պահանջել է ռուս մեծ գրող Լեւ Տոլստոյը: Նա արեւելագետների համաշխարհային կոնգրեսի փոխնախագահն էր, մեծ բարերար:
ԼԵՈՅԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԸ
Հաջորդ գլխում խոսվում է Լեո հրապարակախոսի մասին, որը "Մշակի" երկարամյա աշխատակից լինելուց բացի, 1920-21 թվականներին աշխատել է նաեւ որպես թերթի խմբագիր: Սա համընկավ արդեն խորհրդայնացված ռուսական բանակի արշավանքների հետ` դեպի Ղարաբաղ-Զանգեզուր, նաեւ Նժդեհի ինքնապաշտպանական կռիվների հետ: Բնականաբար Լեոն ներկայացնում էր նաեւ ռուսների հայատյաց քաղաքականությունը, ազգերի հրեշ, գերմանական լրտես Լենինի գլխավորությամբ: Լեո հրապարակախոսի այս շրջանի գործունեությանն անդրադարձ չի եղել գիտնականների կողմից, այնինչ մեծ պատմաբանը հսկայածավալ գործ է կատարել, օբյեկտիվորեն վեր հանել նաեւ վրաց-հայկական հարաբերությունները:
Առանձին գրքով ներկայացվում է "Մշակի" գլխավոր աշխատակից Գր. Արծրունու հոգեզավակ Խաչատուր Մալումյանի ¥Էդվարդ Ակնունի¤ գործունեությունը: Մինչեւ 1898-ը աշխատելով թերթում, նա մեկնում է Շվեյցարիա հանգստանալու եւ այստեղ էլ հանդիպում իր հին ծանոթ Քրիստափոր Միքայելյանին: Երկար է համոզում Միքայելյանը նրան` մնալ Ժնեւում եւ վերջնական համաձայնության գալով, նա դառնում է ՀՅԴ "Դրոշակ" պաշտոնաթերթի գլխավոր աշխատակիցը: 1898-ին նա ծպտված անցնում է Պոլիս, դառնում Ռուբեն Զարդարյանի "Ազատամարտի" գլխավոր աշխատակից եւ գլխավոր բանակցողը երիտթուրքերի պարագլուխներ Էնվերի, Թալեաթի, Ջեմալի հետ: 1910-ին նա ՀՅԴ-ի խնդրանքով Անդրանիկ փաշայի հետ անցնում է ԱՄՆ` հանգանակություն կատարելու առաքելությամբ եւ հենց այստեղ էլ 1910-ին ստեղծում Հայ Օգնության Միությունը ¥ՀՕՄ-ը¤, որի 105-ամյակը կտոնվի 2015-ին: Նա մեծ հրապարակախոս լինելուց բացի` հիանալի հռետոր էր եւ իր ճառերով մեծ ազդեցություն է ունեցել թե ԱՄՆ-ում, թե Եգիպտոսում, թե Պոլսում, թե այլուր: Նույնիսկ Զավարյանի նման մեծ դաշնակցականն է հետագայում համոզվում, որ զենքից բացի` խոսքն էլ մեծ ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա:
1915-ի ապրիլի 23-ի գիշերը նա հանդիպում էր Թալեաթի եւ Էնվերի հետ, եւ հանդիպումից ընդամենը ժամեր անց` ապրիլի 24-ի առավոտյան նրան ձերբակալում են եւ Սիամանթոյի, Զոհրապի եւ Զարդարյանի հետ իբր աքսորում են եւ հենց ճանապարհին էլ` Տիգրանակերտի մոտակայքում նրանք կնքում են իրենց մահկանացուն:
ՆՐԱՆ ՉՆԵՐԵՑԻՆ "ԲԱՔՎԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ" ԳԻՐՔԸ
Առանձին աշխատություն է նվիրվել հայ մեծ երգիծաբան, Հակոբ Պարոնյանից հետո երկրորդ մեծությունը համարվող Աշոտ Աթանեսյանին ¥սա "Մշակի" բնութագրությունն է¤: "Մշակի" գլխավոր աշխատակիցը լինելուց բացի` նա 1906-07 թվականներին Թիֆլիսում հրատարակել է "Աշխատանք" եւ "Նոր աշխատանք" շաբաթաթերթերը, 1909-17 թվականներին Թիֆլիսում մասնագիտական "Գյուղատնտես" հանդեսը: Մեծ եղեռնի օրերին եղել է Վան-Վասպուրականում` որպես քաղաքների միության անդամ, ներկայացրել ողբալի դրությունը, որ կատարվում էր հայկական ծաղկուն գավառում: Հակառուսական ելույթների համար ձերբակալվել է եւ մեծ տուգանքների գնով ազատվել բանտից: Խորհրդայնացումից հետո նա աշխատել է Երեւանում, տեղափոխվել Սանկտ-Պետերբուրգ, որտեղ էլ 2-րդ համաշխարհային պատերազմի օրերին իր մահկանացուն կնքել է բլոկադայի ենթարկված քաղաքում:
Առանձին գիրք ենք նվիրել Դավիթ Անանունուն, որը "Մշակի" գլխավոր աշխատակից լինելուց բացի` 1917-18 թվականներին հրատարակել է Բաքվի "Բանվոր" սոցիալ-դեմոկրատների օրգան թերթը, տարաձայնություններ ունեցել մեր նշանավոր բոլշեւիկ Ստեփան Շահումյանի հետ` նա չէր ընդունում Լենինի համաշխարհային հեղափոխության գաղափարը, որին անվերապահորեն նվիրված էր Շահումյանը: Նա մեր ժողովրդի շահերը վեր էր դասում, որի պատճառով քննադատվել է Շահումյանի կողմից, բայց Բաքվի 26 կոմիսարների ողբերգական մահից հետո Անանունը հիանալի հոդվածաշար է նվիրել Ստեփան Շահումյանին:
Անանունը հրատարակել կամ աշխատակցել է "Մեր ուղին" ¥1912թ.¤, "Գործ" ¥1917թ.¤, "Հայաստանի կոոպերացիա" ¥1919թ.¤, "Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի" ¥1921թ.¤, "Նորք" ¥1922թ.¤ եւ այլ պարբերականների հրատարակություններին:
Նա է մանրամասնորեն լուսաբանել հայ-ադրբեջանական, հայ-վրացական տարաձայնությունները, մեր "հարեւանների" հակահայ քաղաքականությունը:
Հետաքրքրական է Բախշի Իշխանյանի սպեցիֆիկ գործունեությանը նվիրված բաժինը, որը Լայպցիգի համալսարանի պատվավոր դոկտոր էր, "Մշակի", "Մուրճի" երկարամյա աշխատակիցը, Դավիթ Անանունի գործընկերը Բաքվի "Բանվոր" թերթում:
1918-ի Բաքվի կոտորածների ժամանակ նա ծպտված մնաց Բաքվում, չնայած ամեն վայրկյան դամոկլեսյան սուրը "կախված էր" մեծ հայի գլխին եւ ականատեսի վկայությամբ ներկայացրեց այդ անմարդկային ջարդերը "Բաքվի սարսափները" վերնագրով գրքում, որի պատճառով էլ Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո ձերբակալվեց Երեւանում` մեր "եղբայր" ադրբեջանցիների սարսափները վերհանելու պատճառով: Նրան փրկեց 1921-ի փետրվարյան հեղափոխությունը, երբ ազատվեց բանտից եւ Սարգիս Վրացյանի հետ թողեց հայրենիքը: Սակայն շատ շուտով եգիպտական մի նավահանգստում հայտնաբերեցին պատռված շորերով ու կոշիկներով մեծ մտավորականի դին, որին եվրոպական բոլոր համալսարաններում պրոֆեսորի կոչում էին տալիս եւ դասավանդելու հնարավորություն:
Գրքում տեղ է գտել նաեւ մեծ հրապարակախոս, գրաքննադատ, իրավաբան Տիգրան Հովհաննիսյանին նվիրված գլուխը, որը "Մշակի" գլխավոր աշխատակիցներից մեկն էր, 1907-09 թվականների դաշնակցականների դատի իրավապաշտպաններից մեկը, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածների հեղինակ, նշանավոր թարգմանիչ, Քրիստափոր Միքայելյանի ուսանողական ընկերը Մոսկվայում:
Մեր նպատակն է եղել շարունակել մեծ պատմաբան Լեոյի գործը, որն իր "Գրիգոր Արծրունի" եռահատոր աշխատության մեջ ներկայացրել էր հռչակավոր "Մշակ" օրաթերթի 20-ամյա գործունեությունը ¥1872-1892թթ.¤:
Մենք ավարտին ենք հասցրել Լեոյի գործը` գրելով "Մշակ" լրագրի հետագա 30-ամյա գործունեության պատմությունը, որն ուղղակի պատմություն է 1915 թվականի Մեծ եղեռնի, ինչպես նաեւ դրա շարունակության` մինչեւ 1921-ի փետրվարի 25-ը, երբ Թիֆլիսում հաստատվեց խորհրդային իշխանություն:
ԼԵՆԴՐՈՒՇ ԱԼՈՅԱՆ

