ԻՆՉՈ՞Ւ Է ՀՀ ԿԲ-Ն ԹԱՔՑՆՈՒՄ "ԴՈԼԱՐԱՅԻՆ ԽԱՂԵՐ ՏՎԱԾ" ԲԱՆԿԵՐԻՆ
Դոլարի այս վայրիվերումների հետ կապված` ՀՀ ԿԲ-ն "բերանից փախցրել" էր, թե. "Հարուցվել են տարբեր հիմքերով 16 վարչական վարույթներ, որոնք օրենսդրական որոշակի ընթացակարգերի ավարտից հետո կհրապարակվեն": Թե կոնկրետ ինչում են մեղադրում այդ 16, այսինքնª հայաստանյան բանկերի մեծ մասին, ԿԲ-ն համառորեն չի մեկնաբանում: Ուստիեւ, փորձեցինք հարցին ավելի պարզ տեսանկյունից մոտենալª ԿԲ-ին դիմելով հարցով, թե կոնկրետ որ բանկերի մասին է խոսքը:
Սակայն, ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ տրված պատասխանն առնվազն զարմանք է հարուցում: "Ի պատասխան ԿԲ վարույթում գտնվող գործերի մասին ձեր բանավոր հարցմանը, հայտնում ենք, որ վերահսկողության ընթացքում ԿԲ-ին հայտնի դարձած տեղեկությունները (այդ թվումª այն սուբյեկտների անվանումները, որոնց նկատմամբ հարուցվել են պատասխանատվության միջոցների կիրառման վարույթներ) ունեն գաղտնիության որոշակի ռեժիմ, որը սահմանափակում է վերջիններիս ազատ շրջանառությունը (տրամադրումը, հրապարակումը): Ավելին, ըստ օրենքիª ԿԲ-ն պարտավոր է հրապարակել բացառապես պատասխանատվության միջոցների կիրառման վարույթների վերաբերյալ որոշումները: Ելնելով վերոգրյալից, նպատակ հետապնդելով նվազեցնել ֆինանսական կազմակերպությունների գործարար համբավի վրա անհարկի բացասական ազդեցության ռիսկերըª ԿԲ-ն ձեռնպահ է մնում ընթացիկ (չավարտված) վարույթների վերաբերյալ որեւէ հրապարակումից": Ամեն ինչ պարզ է, միայն մնում է հասկանալ, թե ինչու ԿԲ-ն համառորեն չի ցանկանում ներկայացնել այն բանկերին, որոնց ինքն է կասկածում դոլարային ինչ-ինչ խաղերի մեջ: