ՍԵՐ ՈՒ ՊԱՏԻԺ

Արխիվ 12-16

ՍԵՐ ՈՒ ՊԱՏԻԺ

Սիսիանում առեւանգել էին մի աղջնակի: Արտառոց ոչ մի բան. տղան ուզում էր ամուսնանալ, սակայն...
Դեկտեմբերի 16-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ս. Իսրայելյանը գրավոր հաղորդում էր տվել, որ ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչն ամուսնության նպատակով առեւանգել է իր դստերը: Իսկապես, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչ Հայրապետը իր համագյուղացու եւ "հարսնացուի" ազգական Արթուրի օգնությամբ, փախցրել էր սիրած աղջկան եւ տարել  Գորիս: Աղջիկը "Կովկասի գերուհուց" ոչ պակաս համառն էր. մերժել էր ամուսնության առաջարկը եւ հաջորդ օրը վերադարձվել տուն: Մերժված տղայի վիճակն էլ ավելի է բարդացել, քանի որ հին ավանդույթը որակվել է որպես "առեւանգումª բռնություն գործադրելով", ինչը ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանում է սիրո չափ մեծ պատիժ: Եվ ոչ միայն չկայացած փեսացուի համար...

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վերջին տասը տարիների ինքնասպանությունները եւ փորձերը միայն աճում են: Հոգեբաններն ու սոցիոլոգները համարում են, որ դրան խթանում են նաեւ հայկական լրատվամիջոցներում ինքնասպանությունների էթիկայից դուրս խրոնիկաները, մանրամասն նկարագրությունները, որոնք հաճախ ուղեկցվում են սարսափազդու լուսանկարներով: Այսպիսով, վերջին 5 տարիներին աղքատության աճը, երբ երկրում պաշտոնապես աղքատ է համարվում ամեն երրորդ բնակիչ, սոցիալ-տենտեսական եւ հոգեբանական դժվար վիճակը շատերին անհուսության դուռն են հասցրել, մղվում ªէ հետին պլան:
2003-2013 թվականներին ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի թիվը ավելի քան կրկնապատկվել է` 377-ից հասնելով  768-ի: Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի եւ վիճակագրության ծառայության տվյալներիª "2003-ին արձանագրվել է ինքնասպանության եւ փորձի 377 դեպք, ապա 2004-ին այդ թիվը հասել է 385-ի, 2005-ին` 399-ի, 2006-ին` 465-ի, 2009-ին`498-ի: 2011թ.-ին, երբ լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն լուսաբանել ինքնասպանության դեպքերը, արձանագրվել է 647 ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպք, 2012թ.-ին` 740, իսկ  2013թ.-ին` 768 դեպք: Դեպքերի գերակշիռ մասը տեղի է ունեցել կամ կախվելու, կամ բարձրությունից` կամրջից ցած նետվելու եղանակով":

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում