«ԱՅԴ ԳՐԱՆՏՆԵՐՆ ԻՆՉՔԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԹՈՂ ՈՒՏԵՆ, ԲԱՅՑ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂՆԵԼ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ"

Արխիվ 12-16

«ԱՅԴ ԳՐԱՆՏՆԵՐՆ ԻՆՉՔԱՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԹՈՂ ՈՒՏԵՆ, ԲԱՅՑ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂՆԵԼ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ»


Բախտագուշակ Վարսիկի ընտանեկան սկանդալի մասին որոշ գենդերային կազմակերպությունների թեթեւ ձեռքով համայն հայությունն իրազեկվեց: Հիշեցնենք, որ Վարսիկի որդու` Սարգիս Հակոբյանի դեմ դատարանում բողոք էր ներկայացրել նրա նախկին կինը` Հասմիկ Խաչատրյանը` իրենց իսկ ընտանիք սողոսկած գենդերային կազմակերպությունների ներկայացուցիչների դրդմամբ, թե իբր նա խոշտանգումների է ենթարկվել ամուսնու կողմից: Սակայն այս անգամ գենդերային կազմակերպություններին, թեպետ հաջողվեց քանդել Հակոբյան-Խաչատրյան ընտանիքը, բայց Ս. Հակոբյանի ճակատագիրը խեղել` ոչ: Եվ այսպես` օրերս Գավառի արդարադատ դատարանի որոշմամբ, Ս.Հակոբյանը նախկին կնոջը` Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու համար, ազատազրկման դատապարտվեց Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով եւ մեկ տարի ու վեց ամսվա ազատազրկման դատապարտվեց, բայց համաներմամբ ազատվեց նաեւ այդ պատժից:

Իսկ Հ. Խաչատրյանի քաղաքացիական հայցը մերժվեց` անհիմն լինելու պատճառաբանությամբ (վերջինս պահանջել էր առողջական վնասի փոխհատուցում` մեկ միլիոն դրամ, իսկ բարոյական փոխհատուցում` երեք միլիոն դրամ):
Այս մասին «Իրավունքը» զրուցեց Հայաստանի սոցիալիստական շարժման ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ հետ, ով այս պատմության հենց սկզբից պնդում էր, որ այստեղ որեւէ բռնություն չկա, այլ վերոնշյալ գենդերային կազմակերպությունները, պարզապես, հերթական ընտանիքն են փորձում քայքայել: Ավելին` հանուն այս ճշմարտության, պարոն Ահարոնյանը թե՛ դատարանում, թե՛ փողոցում կռիվ էր տալիս գենդերային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ:
- Պարոն Ահարոնյան, տեղյա՞կ եք, Գավառի դատարանի վճռից` բախտագուշակ Վարսիկի որդու գործով:
- Տեղյակ չեմ, քանի որ ոչ թե ինձ տվյալ անձնավորությունն էր հետաքրքիր, այլեւ այն, որ գենդերային միավորում հասկացողություն չպետք է լինի որեւէ տեղ, ուր մնաց թե այն սողոսկի ընտանիք: Եվ ես որպես հայ, որպես սոցիալիստ, որպես ազգը սիրող մարդ` պարտավոր եմ պայքարել յուրաքանչյուր շեղման դեմ, որը մեր ազգը պառակտում է, քանդում է մեր ընտանիքը:
- Այնուամենայնիվ, տեղեկացնենք, որ Ձեր պնդումները բացարձակ ճշմարտություն էին, եւ դատարանը նույնպես դա հաստատեց` համաներմամբ ազատ արձակելով Սարգիս Հակոբյանին:
- Ուրախ եմ, որ դատավորը եւ տեղի հասարակությունը ընդունեց, որ չի եղել ծեծ, այլ ուղղակի ինչ-որ ընտանեկան կոնֆլիկտ: Միգուցե, եթե աղջիկը չդիմեր այդ կանանց ինչ-որ գենդերային կազմակերպության, այլ իր ձեռքով գնար եւ դիմում գրեր դատարանում, ես սատար կկանգնեի հենց իրեն: Բայց նրան ոչ թե բարեկամներն էին շրջապատում, այլ անհասկանալի ծագում ունեցող գենդերային հավասարություն քարոզող մարդիկ: Ի դեպ, շարունակում եմ պնդել, որ նրանց մեծամասնությունը սփյուռքահայեր են, որոնք Եվրոպայից ներմուծում են Հայաստան ե՛ւ կրոնական, ե՛ւ սեռական շեղումներ: Այնպես որ, ողջունում եմ դատարանի որոշումը, կարծում եմ, որ մի փոքր լումա էլ ես եմ դրել այդ գործի մեջ` ներկա լինելով դատական նիստերին եւ դեմ կանգնելով գենդերային կազմակերպության ներկայացուցիչ Լառա Ահարոնյանի խմբին: Եվ յուրաքանչյուր նման գործողություն, որն իմ ականջին կհասնի, ես պարտավոր եմ կանգնել այն մարդկանց կողքին, որոնք  պայքարում են գենդերային հավասարության դեմ: Պետք է բոլորը հասկանան, որ Հայաստանում ընտանեկան բռնություն կանանց նկատմամբ գրեթե չկա եւ չի էլ լինի: Դա, ուղղակի, ֆանտազիա է, գրանտներ ուտելու տարբերակ: Այդ գրանտները ինչքան ուզում են թող ուտեն, բայց պարտավոր են հանգիստ թողնել հայ ընտանիքներին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում