ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Գնալով դաշնակները, կարծես թե, ավելի ու ավելի մտքափոխ են լինում: Եվ ահա դատելով ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ խոսքից, ՀՅԴ-ն արդեն իսկ զարմանալիորեն հեռու է ե՛ւ ԲՀԿ-ից, ե՛ւ ՀԱԿ-ից, ե՛ւ "Ժառանգությունից", ե՛ւ նույնիսկ հերթական անգամ ընդդիմադիր գրված ՕԵԿ-ից. "Եթե աշխատում ես Ազգային ժողովում, դու չես կարող ինչ-որ բանի հասնել` առանց քաղաքական մեծամասնության հետ համագործակցության: Պետք չէ բարիկադավորել հասարակությանը, հակառակը` պետք է ցույց տալ, որ առանց բարիկադների հնարավոր է հարցեր լուծել: Ի՞նչ, եթե մենք ընդդիմություն ենք, ուրեմն չպետք է որեւէ տեղ հարաբերվենք իշխանությունների հե՞տ: Բայց չէ՞ որ դա նշանակում է չմասնակցել պետության գործերին": Դե ինչ, մնում է, որ Ռուստամյանի արտահայտած պարզ ճշմարտությունը մտնի նաեւ այլ ընդդիմադիրների գլուխները: Թե չէ կամաց-կամաց գնալով վերածվում են քաղաքական աղանդների:
Մեզ բավականին զարմացրեց ԿԲ նախագահ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ, հայտարարելով. "Մենք օգտագործում ենք մեր ամբողջ գործիքակազմը, ընդունել ենք տարբեր որոշումներ, անհատական աշխատանք ենք տանում բանկերի բաժնետերերի հետ: Այն դեպքում, եթե բացահայտվի որեւէ սպեկուլյատիվ գործողություն, բանկերը կենթարկվեն խստագույն պատասխանատվության": Բայց ի՞նչ է նշանակում "եթե", երբ ակնհայտից ակնհայտ էին սպեկուլյացիաները, այն էլ այն սպեկուլյացիաները, որոնք դիվերսիոն գործողությունից չէին տարբերվում: Հիմա ինչ, բոլորի տեսածը պարոն Ջավադյանը չէ՞ր նկատել, թե պարզապես ձեւ էր անում, որ չէր նկատում:
Իսկ այժմ քաղաքական դաշտում աննկատ դարձած, բայց ժամանակին "Փարաքարը փակելու" խոստումով աչքի ընկած ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ սիրտը հանկարծ սոցիալական բունտ ուզեց. "Սոցիալականի հիմքի վրա համակարգային քաղաքական փոփոխություններ կարող են լինել: Սոցիալական վիճակն այնքան կարող է վատթարանալ, որն իր հերթին նոր համակարգի ձեւավորման անհրաժեշտության կբերի` բունտերի ու խժդժությունների միջոցով": Ինչպես կասեր ժողովուրդը` բերանդ խերով բաց արա: Տվյալ դեպքում` փարաքարափակիչի մաղթանքը, բառիս բուն իմաստով, նմանվում է անեծքի եւ, ըստ էության, քաղաքական թուղթուգիր է: Բայց կարծում ենք, որ Նոր տարին ի վերջո կկտրի բոլոր տեսակի թունավոր բաղձանքներն ու մաղթանքները:
Իսկ մեր հայրենակիցները զարմանալիորեն իրար հետ կռիվ ու թշնամություն են անում անգամ օտարության մեջ: Այսպես, Իսպանիայի ԲԱՐՍԵԼՈՆԱ քաղաքում օրերս տեղի է ունեցել ՀՀ մի քանի քաղաքացիների տուրուդմբոց, այն էլ ուր` Հայաստանի հյուպատոսարանի շենքի մուտքի մոտ: Ու այնպիսի տուրուդմբոց, որ 2 հոգի դանակահարվեցին, եւ նրանցից մեկի կյանքը բժիշկները չկարողացան փրկել: Զարմանալի է` իրար չեք հարգում, ձեր գլուխը ձեր պատովը, բայց գոնե հյուպատոսարանի շենքին ծածանվող ՀՀ պետական դրոշը հարգեիք:
Բայց բոլոր դեպքերում նույնիսկ արտերկրում ունենք հայրենակիցներ, ովքեր մեզ դրականորեն են զարմացնում: Այսպես, Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆՑԸ արժանացել է ծովակալի կոչմանը, քանզի փայլուն կերպով է իրեն դրսեւորել վերջին "Արեւելք-2014" ռազմավարական զորավարժությունների ժամանակ: Եվ ի դեպ, այդ փայլուն զինվորականը պարզվում է երեւանցի է: Ահա այդպիսի մարդկանց է աշխարհին տալիս մեր` Հռոմից էլ հին մայրաքաղաքը:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում