ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԳԲՏ ԴՐՈՇ ԾԱԾԱՆԵԼՈՒ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ ՓՈՐՁԱՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՆ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԳԲՏ ԴՐՈՇ ԾԱԾԱՆԵԼՈՒ
ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԸ ՓՈՐՁԱՆՔ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՆ
Դեռեւս դեկտեմբերի 1-ին բողոքի ակցիաներից մեկի ժամանակ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանի եւ լրագրող Գայանե Առուստամյանի միջեւ տեղի էր ունեցել վիճաբանություն: Ներկաների պնդմամբ` վեճը ծագել այն բանից հետո, երբ Գայանե Առուստամյանի «խելքին փչել էր» հայտնել իր մտադրությունը` եռագույնի կողքին ծածանել նաեւ «ԼԳԲՏ համայնքի» ծիածանագույնը, ինչին համապատասխան, թերեւս յուրաքանչյուր հային վայել, արձագանքել էր Ա. Հովհաննիսյանը: Սակայն տեղի ունեցածը դարձել էր ճիշտ «Մի կաթիլ մեղրի» պատմությունը, քանի որ մի շարք, հավանաբար, ոչ ավանդական լոբբինգներով զբաղվող կազմակերպություններ ու անհատներ սկսել էին սատարել Գ. Առուստամյանին ու դատապարտող ստորագրահավաք իրականացնել ընդդեմ Արմեն Հովհաննիսյանի, թե իբր վերջինս բռնություն է կիրառել Գ. Առուստամյանի նկատմամբ: Եվ այս պատմության մեջ հատկապես ուշագրավ էր այն, որ ստորագրած անձանցից եւ կազմակերպությունների ներկայացուցիչներից որեւէ մեկը ներկա չէր եղել դեկտեմբերի 1-ի հավաքին` բացառությամբ Գայանե Առուստամյանի: Քանի որ այս տարօրինակ պատմությունից հետո «Հայազն» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որ զրպարտության մեղադրանքով քաղաքացիական հայց են պատրաստում` ընդդեմ Գայանե Առուստամյանի ու մյուս ստորագրողների, «Իրավունքը» Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը.
- «Հայազնի» անդամ իրավաբանները այդ հարցով զբաղվում են, իրենք որոշ ժամանակ անց հաշվետու պիտի լինեն, թե ինչ վիճակում է գործը, եւ ինչ են առաջարկում` հայցի ձեւակերպման առումով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

