ԴՐԱՄԸ ԿԱՅՈՒՆԱՑԱՎ, ՈՐՈՎՀԵՏԵՎ...

Արխիվ 12-16

ԴՐԱՄԸ ԿԱՅՈՒՆԱՑԱՎ, ՈՐՈՎՀԵՏԵՎ...



"Դրամը կայունացավ առաջին հերթին նրա համար, քանի որ կայունացավ ռուսական ռուբլին, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ կայունացավ նավթի գինը, նշենք նաեւ կառավարության կողմից կիրառվող վերահսկող քայլերը: Ամեն դեպքում, դրամի կտրուկ թե արժեւորումը, առավել եւս կտրուկ արժեզրկումը մեծ վտանգներ են պարունակում տնտեսության համար, քանզի միանգամից խաթարվում են տնտեսության բոլոր փոխկապվածությունները",- մեզ հետ զրույցում անդրադառնալով դոլարի կայունացման պատճառներին` ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ:
Նա հիշեցրեց, որ մեզ մոտ գնաճի հիմնական պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն էր, իսկ եթե հիշենք, որ Ռուսաստանից ստանում ենք տրանսֆերտներ` մոտ 1.6 մլրդ դոլարի չափով (որից մոտավորապես 50 մլրդը ռուբլի է), ինչն ի դեպ գերազանցում է մեր արտահանումը, ապա պարզ էր, որ պահանջարկը դեպի դոլար մեծացավ, եւ ունենք այն, ինչ ունենք: Այս իրավիճակն անշուշտ պետք է հաշվի առնվեր, առավել եւս, որ չէր կարելի թույլ տալ դրամի հետ կապված կտրուկ փոփոխություն:


- Չմոռանանք հանրապետության նախագահի հայտարարությունը` դրամի սահուն եւ դանդաղ արժեզրկում, կտրուկ փոփոխություններն անընդունելի են: Ես լիովին համաձայն եմ այդ մտքի հետ, բայց մենք տեսանք, որ դա չարվեցմ եւ, չգիտես ինչու, մենք դրամը պահում ենք այսպես ուժեղ ստեղծված պայմաններում, այն դեպքում, որ ակնհայտ է` ճնշումը դոլարի նկատմամբ կուժեղանա` հաշվի առնելով այն 50 մլրդ ռուբլին, որ ներարկվում է մեր տնտեսության մեջ: Ընդհանրապես կա մի սկզբունք` չի կարելի տարադրամը պահել նույն մակարդակի վրա, ինչ դոլարն է, կամ ուժեղ փոխարկելի տարադրամը այն դեպքում, երբ իրենց մոտ գնաճը էապես ավելի ցածր է, քան մեզ մոտ, քանզի այդ դեպքում դու առավելություն ես տալիս ներմուծողներին, հավասարակշռությունը պետք է պահվի:


- Իսկ ինչո՞վ է պայմանավորում գնաճը այն ապրանքների շուկայում, որոնք չեն ներմուծվում, այլ արտադրվում են երկրում, օրինակ` հացը, կաթնամթերքը:
- Տեղական արտադրողներն էլ սպառում են ներկրվող ապրանքներ, եւ բնական է` իրենց եկամուտների աճ էլ է պահանջվում, որպեսզի կենսամակարդակը չիջնի: Այսինքն` այնպես չի լինում, որ միայն ներկրվող ապրանքները թանկանան:


- Իսկ, առհասարակ, ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները ուրիշ ի՞նչ հետեւանքներ կարող են թողնել Հայաստանի վրա:
- Ամենաբարձր մակարդակով կա նախնական պայմանավորվածություն` մոտ երկու մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանի Հանրապետություն: Հասկանալի է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով դա կարող է ուշանալ: Անհրաժեշտ է հստակեցնել ե՞րբ, ի՞նչ պայմաններում եւ ի՞նչ չափով դրանք կիրականացվեն:



ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում