ՔԱՂՇԻՆՆԱԽԱՐԱՐՆ ԱՄԱՆՈՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՕՐ
Արխիվ 12-16ՔԱՂՇԻՆՆԱԽԱՐԱՐՆ ԱՄԱՆՈՐՆ
ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՕՐ
Երեկ ՀՀ քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ ամփոփեց տարին ու նախարարության կատարած մեկ տարվա աշխատանքները` մասնավորապես անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին, քաղաքաշինական նախաձեռնություններին, մրցույթներին, ցուցահանդեսներին, աղետի գոտու բնակապահովման ծրագրին ու օրենսդրական նախաձեռնություններին: Սակայն «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցել պարոն նախարարի հետ ոչ թե քաղաքաշինական կամ քաղաքական, այլ տոնական հարցերի շուրջ:
-Պարոն նախարար, որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:
- Ամենաբարդ հարցն եք տալիս, որովհետեւ ես` որպես կանոն, Ամանորն անկացնում եմ միայն մեկ օր` հունվարի 1-ին, եւ հունվարի 2-ից միշտ աշխատում եմ: Այդ առումով հետաքրքիր բան չեմ կարող ասել:
- Իսկ մինչեւ ո՞ր տարիքն եք հավատացել Ձմեռ պապին:
- Փորձեմ հիշել. երեւի մինչեւ 3-4-րդ դասարան:
- Ի վերջո, աշխատանքային զբաղվածության մեջ ժամանակ գտնո՞ւմ եք մասնակցել ընտանեկան տոնական նախապատրաստական աշխատանքներին:
- Ես իրապես չեմ մասնակցում: Դեկտեմբերի 31-ին գիշերը ժամը 23:00-ին եմ գալիս տուն, իսկ հունվարի 1-ին հիմնականում մնում եմ տանը: Այդ օրն ինձ, ուղղակի, տանեցիները թույլ չեն տալիս բացակայել (անկեղծանում է պարոն նախարարը- Հ.Ս.), բայց հունվարի 1-ից հետո արդեն իմ աշխատանքային օրն է:
- Ամփոփելով 2014 թվականը` ի՞նչ կմաղթեք համայն հայությանը 2015-ին:
- Ցանկանում եմ, որ միշտ հավատան միմիայն սեփական ուժերին, ներսում թշնամիներ չփնտրեն, էներգիա չծախսեն` իրար վարկաբեկելու համար: Այդ երկպառակությունն ուղղակի, դարեր շարունակ մեզ հնարավորություն չի տալիս զարգացնել երկիրը: Չարենցն ասում էր. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», ես շատ կուզեի, որ հենց այդ նշանաբանով առաջնորդվենք: Չէ՞ որ ամեն ինչն էլ մեր ուժերի սահմանում է, պետք է հավատալ իրար եւ չփորձել ինչ-որ պառակտություն սերմանալ: Դա իմ կարծիքով` ամենամեծ վտանգն է, որն այսօր մեզ համար գոյություն ունի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

