ՔԱՂՇԻՆՆԱԽԱՐԱՐՆ ԱՄԱՆՈՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՕՐ

Արխիվ 12-16

ՔԱՂՇԻՆՆԱԽԱՐԱՐՆ ԱՄԱՆՈՐՆ
ԱՆՑԿԱՑՆՈՒՄ Է ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՕՐ


Երեկ ՀՀ քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆՆ ամփոփեց տարին ու նախարարության կատարած մեկ տարվա աշխատանքները` մասնավորապես անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին, քաղաքաշինական նախաձեռնություններին, մրցույթներին, ցուցահանդեսներին, աղետի գոտու բնակապահովման ծրագրին ու օրենսդրական նախաձեռնություններին: Սակայն "Իրավունքն" առիթ ունեցավ զրուցել պարոն նախարարի հետ ոչ թե քաղաքաշինական կամ քաղաքական, այլ տոնական հարցերի շուրջ:
-Պարոն նախարար, որտե՞ղ եք անցկացնելու Ամանորը:
- Ամենաբարդ հարցն եք տալիս, որովհետեւ ես` որպես կանոն, Ամանորն անկացնում եմ միայն մեկ օր` հունվարի 1-ին, եւ հունվարի 2-ից միշտ աշխատում եմ: Այդ առումով հետաքրքիր բան չեմ կարող ասել:
- Իսկ մինչեւ ո՞ր տարիքն եք հավատացել Ձմեռ պապին:
- Փորձեմ հիշել. երեւի մինչեւ 3-4-րդ դասարան:
- Ի վերջո, աշխատանքային զբաղվածության մեջ ժամանակ գտնո՞ւմ եք մասնակցել ընտանեկան տոնական նախապատրաստական աշխատանքներին:
- Ես իրապես չեմ մասնակցում: Դեկտեմբերի 31-ին գիշերը ժամը 23:00-ին եմ գալիս տուն, իսկ հունվարի 1-ին հիմնականում մնում եմ տանը: Այդ օրն ինձ, ուղղակի, տանեցիները թույլ չեն տալիս բացակայել (անկեղծանում է պարոն նախարարը- Հ.Ս.), բայց հունվարի 1-ից հետո արդեն իմ աշխատանքային օրն է:
- Ամփոփելով 2014 թվականը` ի՞նչ կմաղթեք համայն հայությանը 2015-ին:
- Ցանկանում եմ, որ միշտ հավատան միմիայն սեփական ուժերին, ներսում թշնամիներ չփնտրեն, էներգիա չծախսեն` իրար վարկաբեկելու համար: Այդ երկպառակությունն ուղղակի, դարեր շարունակ մեզ հնարավորություն չի տալիս զարգացնել երկիրը: Չարենցն ասում էր. "Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է", ես շատ կուզեի, որ հենց այդ նշանաբանով առաջնորդվենք: Չէ՞ որ ամեն ինչն էլ մեր ուժերի սահմանում է, պետք է հավատալ իրար եւ չփորձել ինչ-որ պառակտություն սերմանալ: Դա իմ կարծիքով` ամենամեծ վտանգն է, որն այսօր մեզ համար գոյություն ունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում