ԱՊԽՏԱԾ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ ՉԻ ԿԱՆԳՆԻ ՉՏԵՍՆԵՐԻ «ԲԿՆԵՐԻՆ»
Արխիվ 12-16ԱՊԽՏԱԾ ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ ՉԻ ԿԱՆԳՆԻ ՉՏԵՍՆԵՐԻ
«ԲԿՆԵՐԻՆ»
Այս տարի էլ տոնական առեւտրի եռուզեռի մեջ մարդիկ երբեմն իրենց ջունգլիներում են զգում, քանի որ մսեղեն ընտրելիս` սուպերմարկետներում կարելի է հանդիպել անգամ սարսափազդու, բայց լավ է գոնե ապխտած կոկորդիլոսի, իհարկե, էլ ավելի սարսափելի է, թե ինչ արժե այն: Եթե անցած տարի այն արժեր 380 հազար դրամ, ապա այս տարի, հավանաբար պահանջարկն այնքան է մեծացել, որ դարձել է 450 հազար դրամ: Ինչեւէ, մինչ հանրությունը կսկսի քննարկել ու տարբեր բամբասանքներ շրջանառել, թե ո՞ր քաղաքական գործչի, օլիգարխի կամ թաղային հեղինակության սեղաններին կհայտնվեն երեւանյան կոկորդիլոսները, «Իրավունքը» բժիշկ-սննդաբան ՀԱՅԿԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե որքանո՞վ է այն վնասակար կամ օգուտ առողջության համար.
- Կոկորդիլոսի միսն ավելի վատը չէ, քան թե հավի կամ ոչխարի միսը, որովհետեւ այն այսպես, թե այնպես ձկնեղենին պատկանող ուտեստ է: Իհարկե, ցանկալի չէ ուտել, բայց ավելի հանդուրժելի է, քան դնել այդ հավերը, որոնք ամենավնասակարն են:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

