ՀԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՓԱԿՎԵ՞Լ Է
Արխիվ 12-16ՀԱԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՓԱԿՎԵ՞Լ Է
Երեկ «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ Կորյունի 19 Ա հասցեում տեղակայված ՀԱԿԿ-ի գլխավոր գրասենյակի մեծ կուսակցական պաստառը, որը «զարդարում» էր նշված հասցեում գտնվող շենքը` դեռ հեռվից հեռու, հանվել էր: Թե ի՞նչն է պատճառը, նախ փորձեցինք պարզել հենց ՀԱԿԿ գրասենյակից, սակայն, մեզ պատասխանող, հավանաբար, քարտուղարուհին ասաց, որ որեւէ իրավասու մեկը չկա գրասենյակում` հորդորելով զանգահարել ՀԱԿԿ մամլո խոսնակ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻՆՅԱՆԻՆ: Ինչեւէ, վերջին փորձն էլ անհույս էր, քանի որ ո՛չ ՀԱԿԿ խոսնակի հեռախոսը պատասխանեց, ո՛չ կուսակցական պաստառը գտնվեց եւ ո՛չ էլ վերոնշյալ կուսակցությունից որեւէ իրավասու մարդ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

