ՆՈՐ ՏԱՐԻ, ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ

Արխիվ 12-16

ՆՈՐ ՏԱՐԻ,
ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ


Եվ այսպես, երեկ ամբողջովին վերջնական տեսք ստացավ ԵՏՄ-ի ձեւավորումը, որի մասին ծերուկ Տեր-Պետրոսյանն ասել էր, որ "անշրջելի իրողություն է": Այ հիմա, իրոք, անշրջելի է, "քեռի Սեմի" ջանքերը, բոլոր հնարավոր եւ անհնարին ռեսուրսների մոբիլիզացումը ի զորու չեղան խանգարելու: Երեկ միաժամանակ եղան երկու իրադարձություն` ՀԱՊԿ խորհրդի եւ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստեր, հաստատվեց նաեւ Ղրղզըստանի միացումը  ԵՏՄ-ին, դե, իսկ 4 պետություն հունվարի 1-ից մտնում են հենց ԵՏՄ-ի իրավական ռեժիմի մեջ: Սերժ Սարգսյանն էլ Մոսկվայում կազմակերպեց ընդունելություն` Հայաստանի անդամակցությունը տրամաբանական վերջակետի հասցնելու կապակցությամբ:

ՆՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉԸ

Փաստորեն, մեր աչքի առաջ սկսվում է նոր դարաշրջանը` Եվրասիական քաղաքակրթության դարաշրջանը: Ու ինչքան էլ որոշ ինքնահռչակ քաղաքագետներ ամենաթունոտ տոնով գուժում են, թե ԵՏՄ-ն շատ կարճ կյանք կունենա, դա բացի քմծիծաղից, ոչինչ առաջացնել չի կարող:


Ու դեռ մինչեւ պատմական պահը նոր դարաշրջանի շունչն արդեն զգացվում էր: Այսպես, բավարար եղավ երկրի ղեկավարի խիստ պահանջը, որպեսզի ՀՀ գործադիր իշխանությանը սահմանադրորեն չենթարկվող եւ ամբողջովին ամերիկյան ազդեցության տակ գտնվող Կենտրոնական բանկը ընդամենը մեկ օրում կարգի բերի երկրի ֆինանսները եւ կասեցնի ֆինանսատնտեսական քաոսը: Նաեւ ԱԱԾ տնօրենը հիշեցրեց լեզվից թույլ չլինելու եւ բռնությամբ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչերից զերծ մնալու անհրաժեշտության մասին, ինչը հիսթերիա առաջացրեց ամբողջ "նարնջագույն" դաշտում: Մեր չինովնիկներին էլ վախեցրեց մոսկովյան օրինակներից մեկը` Պետդումա է ուղարկվել տեղեկատվական անվտանգությանը վերաբերող օրինագիծ, որը արգելում է չինովնիկներին պետական փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով առաքել այլ կերպ, քան` պետական էլեկտրոնային փոստի միջոցով: Լայն սպառման էլեկտրոնային փոստային ծառայությունից այդ նպատակով օգտվելը հավասարեցվելու է պետական եւ ծառայողական գաղտնիքի բացահայտմանը` համապատասխան հետեւանքներով հանդերձ: Դա հաստատ այնպիսի լուծում է, որն ավելորդ չի լինի ընդօրինակել եւ սովորեցնել մեր չինովնիկներին տարրական ծառայողական կարգապահություն: Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, թե մայդանային Ուկրաինայում ինչ տեղի ունեցավ, երբ կոտրեցին ՆԳ նախարար Արսեն Ավակովի ֆեյսբուքյան էջը եւ այդտեղ հայտնաբերեցին նրա ամբողջ նամակագրությունը իր ենթականերին...
Եվրասիական քաղաքակրթության շունչը զգացվում է եւ, այսպես կոչված, "քաղաքացիական հասարակության", այսինքն` գրանտակերների շրջանում:
Նրանք գրեթե դադարեցրել են հրապարակային ակտիվությունը, ու բացի հատուկենտ ֆեյսբուքյան կաղկանձներից ծպտուն դուրս չեկավ, երբ երկուշաբթի Գավառի դատարանը ընտանեկան բռնության գործով կայացրեց դատավճիռ, որը 180 աստիճանով հակառակն է` այդ գործում կատաղի լոբբինգ անցկացնող ֆեմինիստական եւ գենդերային կազմակերպությունների ու քիթն այդտեղ խոթած Բրիտանական դեսպանատան ակնկալիքներին: Դե ինչ, դեռ մի քանի օր կա, մինչեւ ԵՏՄ կենսագործունեության պաշտոնական մեկնարկը, սակայն նույն ԵՏՄ-ն արդեն հովանոցի դեր է կատարում արեւմտյան ներգործությունները չեզոքացնելու հարցում:

ՅՈ ԵՐԹԱՍ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Արեւմտամետ գործիչների մեծ մասը, բացի առանձին մեկնաբանություն անելուց, էլ ոչինչ չեն անում: Մեկնաբանությունների զգալի մասն էլ վերաբերում է ոչ իշխանական "եռյակի" ողբալի ճակատագրին: Այսպես, Արամ Զ. Սարգսյանը հրապարակավ չի էլ թաքցնում իր թերահավատությունը, թե "եռյակի" կուսակցությունները կկարողանան մարտ ամսին իշխանափոխություն անել` ինչպես դա խոստացել են ԲՀԿ-ին կից ստեղծված ազատամարտիկների կազմակերպությանը: Իսկ, օրինակ, ոչ անհայտ Ստյոպիկ Սաֆարյանը, ով հրապարակային հնչեղություն ստացած բռնարարքների պատվիրատու էր հռչակել Ռոբերտ Քոչարյանին, այժմ հաճույքով հետախույզ-հետախույզ է խաղում` հրապարակելով հսկայական սերիալ` Ստեփանակերտում դատվող ադրբեջանական դիվերսանտների մասին: Ճիշտ է, նա ընդամենը մանրամասն զննել է դիվերսանտների եւ վերջիններիս շրջապատի էջերը "Ֆեյսբուքում" եւ այլ սոցիալական ցանցերում, առավել եւս, որ այդ աշխատանքի համար ծով ազատ ժամանակ ունի, բայց չմոռացավ գլուխ գովել, թե "ԱԱԾ-ն հանգստանում է":
Իսկ ինչ վերաբերում է "եռյակին", ապա "Ժառանգության" ասածները բանի տեղ դնող չկա, ՀԱԿ-ը իր պաշտոնական հայտարարությամբ դառնաղետ բողոքեց Գորիկ Հակոբյանից, ԲՀԿ-ն էլ բոլոր գործերը թողեց գալիք տարվան: Հունվարի 20-ին գումարվելու է ընդարձակ խորհրդաժողով, սակայն ոչ թե ԲՀԿ-ի նախաձեռնությամբ, այլ անձամբ Գագիկ Ծառուկյանի, եւ դա շեշտված է նրա խոսնակի` Իվետա Տոնոյանի տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Ի դեպ, դա միանգամից հարուցեց որոշակի խանդ ՀԱԿ-ի կողմից` ԼՏՊ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, որ քաղաքական բոլոր տեսակի խորհրդակցությունները "եռյակում" տեղի են ունենում կուսակցությունների առաջնորդների մակարդակով:  Դրանով ՀԱԿ-ն ուզում է ցույց տալ` իբր մի գլուխ բարձր է ԲՀԿ-ի շուրջ համախմբվող մանր կուսակցություններից, ՀԿ-ներից եւ այլ "խառախուռայից", բայց նման է, որ աստիճանաբար, կարծես թե, ԲՀԿ-ն ինքն էլ իր վրայից ձգտում է մի կողմ դնել բալաստը` ի դեմս ՀԱԿ-ի եւ "Ժառանգության": Առաջին անգամ միակողմանի քայլը եղավ, երբ հայտարարվեց "համաժողովրդական շարժման" շտաբներ բացելու մասին, իսկ սա արդեն երկրորդ քայլն է: Թե ինչ են անելու այդ խորհրդաժողովին եւ դրանից հետո` ԲՀԿ-ում, երեւի թե, այս պահին իրենք էլ հստակ չգիտեն, սակայն Գառնիկ Իսագուլյանի պես "մարդ-կուսակցությունների" մակարդակով տիրաժավորում են պնդումները, իբր շարժման շտաբների ցանցը կկարողանա պարտադրել արտահերթ ընտրություններ: Ինչպես կասեր ժողովուրդը` իշտահիդ քացախ, բայց այդ անիրական պնդումները դեռեւս իներցիայով հնչեցվում  են ե՛ւ կրտսեր գործիչների, ե՛ւ քարոզչամիջոցների օգնությամբ: Պարզից էլ պարզ է, որ ԲՀԿ-ն պատրաստվում է հերթական ընտրություններին, բայց արդյո՞ք նախընտրական վազքը այդքան շուտ սկսելու դեպքում շնչառությունները կհերիքի մինչեւ 2017-ը, արդյո՞ք կկարողանան վերաֆորմատավորվել դեպի կառուցողական ընդդիմության ձեւաչափ, թե կմնան անհասկանալի "այլընտրանք": Այդ հարցերը մշուշոտ են ԲՀԿ-ի պարագայում, էլ ավելի մշուշոտ են "եռյակային" գործընկերների դեպքում: Քաղաքական նոր տարին կգա, բարին էլ հետը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում