ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ` ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ. «ՀՈ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ՉԵՔ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԴ ՄԱՐԴՈՒՆ»

Արխիվ 12-16

ՄԱՆՎԵԼ  ԲԱԴԵՅԱՆԸ` ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ. «ՀՈ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ՉԵՔ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԴ ՄԱՐԴՈՒՆ»

 

ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն օրեր առաջ  մի քանի լրագրողների հետ զրույցում անդրադարձել  է ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներին (սահմանադրական բարեփոխումներին,  Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցությանը, կառավարության գործունեությանը, հաջորդ տարվա  բյուջեին) բացասական լույսի ներքո: Թե ինչու է հիմա ՕԵԿ ղեկավարը նման տեսակետներ հայտնո֍մ եւ ինչ նպատակով, այս հարցերով  «Իրավունքը» զրո֍ցեց ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի հետ:

 

-Պրն Բադեյան, ինչո՞ւ է  ՕԵԿ ղեկավարը շատ կարճ ժամանակ անց նման ընդդիմադիր դիրքերից խոսում երկրում առկա խնդիրների մասին ու այդկերպ քննադատում իշխանություններին, ընդ որում` երկրի թե ներկա, թե նախկին պատասխանատուներին:

-Դա նոր չէ: Հիմա եւ կլինի այսուհետ: Արթուր Բաղդասարյանն այլեւս կոալիցիայի անդամ չէ: Բնականաբար, բացի քննադատելուց, այլ բան չի կարելի  սպասել:   ՕԵԿ ղեկավարը փորձում է պատասխանատվություն չկրել  իշխանության մեջ  լինելու համար: Փորձում է ընդդիմադիր կեցվածքով վարկանիշ հավաքել ժողովրդի մոտ, բայց  կարծում եմ, որ դա դատապարտված է անհաջողության:

 

-Կոալիցիոն Ձեր նախկին գործընկերը  հայտարարել է, որ ութ ամիս անց կարող է ասել` կառավարությունն իրեն ձախողել է: Ըստ Ձեզ` ութ ամի՞ս է հարկավոր Արթուր Բաղդասարյանին նման տնտեսական վերլուծություն անելու համար:

 

-Նախ տնտեսական վերլուծություն անելու համար  այդ կուսակցությունը բավականաչափ կարողություններ պետք է ունենա, որոնց   մասին տեղյակ չեմ: Եթե կան, ասեք ինձ: Միգուցեւ կարող եմ լսել նրանց: Իսկ էդպիսի մերկապարանոց հայտարարություններ ամեն մեկն էլ  կարող է անել ու անում է:

 

-Երբ ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ էր, կարելի՞ է ասել, որ աչք էր փակում իր կողմից այսօր բարձրաձայնված խնդիրների  վրա: Ի վերջո, դրանք նոր չեն առաջացել:

-Այն ժամանակ, երբ ՕԵԿ-ը կոալիցիայում էր, աշխատում էր բոլոր տեսակի հաջողությունները վերագրել իր կուսակցությանը, բոլոր տեսակի ձախողումները` կոալիցիոն իր գործընկերներին: Նորություն չէ, ախր: Հո առաջին օրը չեք ճանաչում էդ մարդուն:

 

-Իշխանությունը  մտավախություն չունի՞, որ իր դեմ մի քանի ճակատով պայքար է ընթանում: Դրա դեմ ինչպե՞ս է առնելու ու պայքարելու :

-Ո՞րն է այդ մի քանի ճակատը:

 

-Դե կարծես թե ՕԵԿ- ԲՀԿ  համագործակցության  ֆորմատ է փորձում ստեղծվել: Ազատամարտիկների դաշինք է ձեւավորվել: ՀԱԿ-ն էլ իր հերթին  իշխանությանը քննադատելու առիթ բաց չի թողնում: Քննադատողների պակաս իշխանությունը չունի: Պայքարն ինչպե՞ս եք տեսնում:

 

-Չկա մի իշխանություն, որը քննդադատողների պակաս չունենա:

-Իսկ պայքարել այդ ամենի դեմ:

-Ինչը պայքարենք: Մենք մեր գործն ենք անում, իրենց գործն էլ  քննադատելն է: Մենք քննադատությանը շատ հանգիստ ենք վերաբերվում:

 

-Կարծիք կա, որ Արթուր Բաղդասարյանը ցավոտ է տանում վարչապետի պաշտոնի չստանձնելը, այդ պատճաոով էլ  նման կոշտ գնահատականներ է հնչեցնում:

-Կարծում եմ, այո պատճառներից մեկն էլ դա է: Բայց այդ հարցերն ավելի լավ է իրեն տաք:

-Իր մամլո ասուլիսում ՕԵԿ ղեկավարը  խոսել է  նաեւ սահմանադրական բարեփոխումների մասին, որոնք, ըստ  կուսակցության ղեկավարի, կարող են վտանգավոր լինել  ՀՀ քաղաքական  զարգացումների  համար:  Բարեփոխումներն իրո՞ք կարող են վտանգավոր լինել Հայաստանի քաղաքական զարգացումների համար:

 

-Ոչ, ոչ: Վերջապես  հանրաքվեով են ընդունվելու  սահմանադրության բոլոր փոփոխությունները : Ժողովուրդը պետք է որոշի` ինչ երկրում է  ցանկանում ապրել: Ինչո՞ւ պետք է ժողովուրդն իր համար վտանգ ստեղծի: Եթե բարեփոխումներն անընդունելի լինեն ժողովրդի համար, չի ընդունի:  Սահմանադրական փոփոխությունների  նպատակահարմարության մասին  առանձին մարդիկ չպետք է  խոսեն, այլ  դրվեն հանրաքվեի:

 

-Խորհրդարանում ՕԵԿ-ն կողմ  է քվեարկել Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը, բայց   Արթուր Բաղդասարյանը ԵՏՄ-ը  համարում է  յուրօրինակ նախագահական ակումբ: Կարելի՞ է ասել, որ ՕԵԿ ղեկավարը, ընդհանուր առմամբ լինելով եվրոպամետ հայացքների կրող, երկակի  չափանիշներով է  առաջնորդվում`մի կողմից` օրենսդիր մարմնում ՕԵԿ-ը կողմ   է  քվեարկում ԵՏՄ-ի անդամակցությանը, մյուս կողմից`  քննադատական կարծիք հայտնում:

 

-Դուք իր ասածներն ինձ ամբողջովին ներկայացրեք, որ ես ամբողջական պատասխան տամ, ոչ թե բառակապակցություն առանձնացրեք:

 

-Ա.Բաղդասարյանը հայտարարել է, որ ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը,  որը յուրօրինակ նախագահական ակումբ է: Եվ ՀՀ նախագահը չունենալով էական դերակատարում՝ այդ ակումբում չի կարող մեր երկրի համար որևէ որոշում կայացնել:

- Ինքը նկատի ունի, որ ԵՏՄ-ի կազմի մեջ մտնող երկրների կառավարման համակարգը նախագահական է, կամ կիսանախագահական  է,  եւ նախագահը մեծ դերակատարում ունի այդ երկրներում, իսկ մեր երկիրը, եթե ընդունենք սահմանադրական բարեփոխումները  մեր նախագահն ավելի քիչ իրավասություն կունենա: Եվ ինչ, ինչ անենք, ինչ է դրանից փոխվելու:

 

-ԵՏՄ-ը շատերը  համարում են   տնտեսական առումով շահավետ: Մեծ շուկա է բացվում Հայաստանի համար: Բայց ՕԵԿ ղեկավարը  ԵՏՄ-ը  համարում յուրօրինակ նախագահական ակումբ:

-Դե   գիտեք ինչ, ինքը կարող է դա յուրօրինակ պոետական ակումբ էլ համարի: Հիմա ամեն մեկն իր   նախասիրություններ ունի:  ԵՏՄ-ը ակումբ չէ: Այլ բան է, որ  բարձրաստիճան պաշտոնյաներ շփվում են իրար հետ, բայց ակումբ հասկացությունն այլ երանգ ունի:

 

-ՕԵԿ ղեկավարը վերջերս հանդիպում է ունեցել  ԲՀԿ առաջնորդի հետ: Ըստ Ձեզ` ՕԵԿ-ԲՀԿ  համագործակցության իրական նպատակը ո՞րն է:

 

-Չգիտեմ, իրենց հարցրեք: Իրենք համագործակցությունն ինչպես են տեսնում, երբ  մրցակցային  կուսակցություններ են թե ընդդիմադիր դաշտում եւ առհասարակ, որը, իհարկե, նորմալ երեւույթ է:  Դրա համար էլ իրական միավորում կուսակցությունների տեղի չի ունենում: Անգամ նախընտրական միավորումներն են դժվար տեղի ունենում:

 

- ՕԵԿ- ԲՀԿ համագործակցության նոր ձեւաչափ, Ձեր կարծիքով, չի ստեղծվի՞:

- Ինչ համագործակցություն: Եթե այդ երկու ուժերը  մասնակցելու են հաջորդ ընտրություններին, որ մեկի թեկնածությունն են պահելու: Պարզ չէ, որ հակասություններն ի սկզբանե են դրված:

 

-   Կարծում եք` սա իմիտացիա է:

 

- Ոչ: Իրենք  միավորվում են ոչ թե հանուն ինչ-որ գաղափարի, այլ ընդդեմ ինչ-որ բանի: Իսկ ընդդեմ  ինչ-որ բանի ֆրագմենտալ միավորումներ կարող են լինել ժամանակավոր, բայց եթե խոսենք համապարփակ  համագործակցության, դա բացառվում է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում