ՍՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈւԹՅՈւՆ. «ՄՈՒՇ»-ՈՒՄ ԼՎԱՑԱՐԱՆՆԵՐԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ ՉՈՐԱՑՄԱՆ ՀԻԳԵՆԻԿ ՍԱՐՔԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՍՆՆԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈւԹՅՈւՆ. «ՄՈՒՇ»-ՈՒՄ

ԼՎԱՑԱՐԱՆՆԵՐԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ ՉՈՐԱՑՄԱՆ

ՀԻԳԵՆԻԿ ՍԱՐՔԵՐՈՎ


Ինչպես հայտնի է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ավելի վաղ իր հայտարարությունում նշել էր, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարված հավի մսի, ձվի, տավարի մսի, կարագի, պանրի ուսումնասիրություններից պարզվել է, որ որակի անհամապատասխանություն չի եղել, իսկ տոմատի մածուկի ու խտացրած կաթի ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են: Հայտարարությունում նշված էր նաեւ, որ թունավորման նախորդ օրը երեխաներին տրվել է «Մուշ» ընկերության արտադրած նրբերշիկ, եւ որ ծառայության պետի կողմից հանձնարարական է տրվել` «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում: Հայտարարության տեքստից ստացվում էր, որ ստուգումը «Մուշ» ընկերությունում պայմանավորված է հենց թունավորման դեպքով: Իսկ, թե, ինչ արդյունքներ են արձանագրվել վերոնշյալ արտադրամասում ստուգումների ընթացքում մեր գրավոր հարցմանը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից պատասխանել են հետեւյալը.

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) պետի հրամանի համաձայն սույն թվականի դեկտեմբերի 2-15-ն ընկած ժամանակահատվածում «Մուշ» ՍՊԸ- ում իրականացվել է ստուգում: Ստուգման ժամանակահատվածում պատրաստի արտադրանքից (նրբերշիկ, երշիկ կիսաապխտած, երշիկ հում ապխտած, երշիկ եփած) կատարվել է նմուշառում եւ տրվել լաբորատոր փորձաքննության: Լաբորատոր փորձաքննության արձանագրությունների համաձայն` նմուշներում անհամապատասխանություններ չեն արձանագրվել: Ստուգման ժամանակահատվածում արտադրական տարածքներում գտնվող ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարանները ապահովված չեն եղել չորացման հիգիենիկ սարքերով: Ստուգման ժամանակահատվածում առկա թերությունը շտկվել է: Ի լրումն դրան` հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2014թ. Փետրվարի 28-ի` 338-Ն որոշման 3 հավելվածի 8.10, 8.11, 8.12, 8.13 կետերի համաձայն մասնագետների կողմից ուսումնասիրվել են «Մուշ» ՍՊԸ-ի արտադրանքը մատակարարող տրանսպորտային միջոցները: Արդյունքում տրանսպորտային միջոցների սանիտարահիգիենիկ պահանջների անհամապատասխանություն չի արձանագրվել: Ներկայումս ստուգման արդյունքները գտնվում են ամփոփման փուլում»:

Հավելենք, որ, ըստ հանրության շրջանում տարածված լուրերի, ոչ միայն «Մուշ» ՍՊԸ-ի արտադրանքը առաքող ավտոմեքենաներն են գտնվում սանիտարահիգենիկ ոչ պատշաճ վիճակում, այլ նաեւ պահեստները, որտեղ պահվում է մսամթերքը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում