«ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՀԱՅ ԱՐԴԱՐ ԴԱՏԸ
Արխիվ 12-16«ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՀԱՅ ԱՐԴԱՐ ԴԱՏԸ
Դեկտեմբերի 24-ին՝ 18:30-ին, ԱՀԹ ս.Երրորդություն եկեղեցու դահլիճում հանդիսատեսի դատին կհանձնվի «Մենք հիշում ենք և պահանջում» ներկայացումը: Այն բեմադրել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները: Հանդիսատեսին կներկայացվի մարդասպան Թուրքիան, որը կփորձի արդարացնել իր ոճիրը: «Դատարանում» որպես նախճիրի վկաներ հանդես կգան մտավորականներն ու հայդուկները, նորահարսերն ու մանուկները, հայոց լեռներն ու դաշտերը, սարերն ու գետերը: Ներկայացման նպատակը աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնելն է հայ արդար դատը՝ «Մենք հիշում ենք և պահանջում» կոչով:
Սա «Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի ոգեկոչման 9-րդ միջացառումն է, որ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գորաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի երիտասարդներն իրականացնում են ամեն ամսի 24-ին: Նրանք ծրագիրն իրականացնում են թեմի երիտասարդաց կառույցների հոգևոր պատասխանատու Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ:
«Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի հաջորդ հանգրվանը հունվարի 24-ին է լինելու:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

