ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐԸ

Արխիվ 12-16

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՄԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ» ԾՐԱԳԻՐԸ

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և երիտասարդաց միության անդամներն այցելեցին առաջին կարգի հաշմանդամ Գեւորգ Եղիազարյանին: Գեւորգը  երեք տարի առաջ ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում թշնամու կողմից ստացած հրազենային վնասվածքի պատճառով առաջին կարգի հաշմանդամ է դարձել: Այցելության նպատակը «Նվիրիր հույս» բարեգործական երկրորդ համերգից ստացված ողջ հասույթը նրան փոխանցելն էր:

Համերգը դեկտեմբերի 19-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպել էր Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը:

«Դու միայնակ չես, բոլորս աղոթում ենք քեզ համար՝ հոգով և սրտով քեզ հետ լինելով: Քո առողջությունը խաթարվել է հայրենիքի ծառայության սուրբ գործի ճանապարհին: Հուսանք, որ Տերը կզորացնի, կդարմանի քո ցավերը՝ լիարժեք կյանքի վերադարձնելով»,- ասաց Նավասարդ սրբազանը հաշմանդամ զինվորին: Սրբազան հայրը Քրիստոսի հետ կենդանի հաղորդակցություն ունենալու համար Գեւորգին նվիրեց Նոր Կտակարան:

Գեւորգի  ծնողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Սրբազան Հորը: Մեծ ուրախությամբ նշեցին, որ արդեն չորս ամիս է, ինչ ձեռք են բերել նոր բարեկամներ և ընկերներ, հանձինս՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, համայնքի և երիտասարդաց միության անդամների: Գևորգը ներառված էր թեմի կողմից նախաձեռնած «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրում:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում