ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ»
Արխիվ 12-16ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՎ
«ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ
ԵՆ»
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու`22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանի գործով. «բոլոր փորձաքննությունների եզրակացություններն արդեն պատրաստ են: Մեզ տրամադրելուց հետո նոր միայն, ես կծանոթանամ մանրամասներին»,- iravunk.com-ի հետ զրույցում ասաց Սեդրակ Օսիպյանի պաշտպան, փաստաբան ԿՐՈՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Հարցին, ե՞րբ կներկայանա նախաքննական մարմնին Սեդրակ Օսիպյանը, փասատաբանը ասաց. «Շուտով, երբ լինեն մեր ձեռքին փորձաքննությունների արդյունքները եւ կայանան անհրաժեշտ առերեսումները»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

