ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Արխիվ 12-16
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՎիճվարչությունից հայտնում են, որ ՏՄՊՊ նախագահ Արտակ Շաբոյանի` կառավարությանը ներկայացրած ձվի գները պարզաբանման կարիք ունեն. եթե նա նկատի ունի հավկիթը, ապա ստում է` 67 դրամանոց հավկիթ չկա, իսկ եթե նկատի ունի այլ ձվեր, ապա գինը խիստ չափազանցված է:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
"ԴԵՐԺԱՎԱՅԻ" ԱՐԿԱԴԻԿԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ԾԱՄՈՆ, ՍՆԻԿԵՐՍ ԵՎ ԱՅԼ ՔԱՂՑՐԱՎԵՆԻՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մենք կարող ենք սնիկերս չուտել, ծամոն չծամել, ուղղակի за державу обидно.
% % %
ՖԱՅԼԱԲԱԶԱՐԻ ԴԱՄՔԱՇԸ
(ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԲԵՍՊՐԵԴԵԼՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ` ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
էս ինչ զուլում երկիր ա, պաշտոնյաները բեսպրեդելով են զբաղվում, իսկ Կարապետիչի պրեդելը եռյակի կողքին դամ քաշելն ա:
% % %
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ` ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻՆ
(ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ` ԱՄԵՆ ԻՆՉՈՎ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԽՈՍՏՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
- У тебя добрые глаза, помоги!
- Помогу лет через пять.
ԸՆԴԴԻՄԱԻՇԽԱՆԱԿԱՆ
ԽԱՌՆԱԾԻՆ ՀԻԲՐԻԴ
"ՀՅԴ-ն ընդդիմություն է, այսինքն` ես ուզում եմ հարց տալ` ընդդիմություն նշանակում է պետական որեւէ համակարգում չաշխատե՞լ, եթե դա է պատկերացումը, ուրեմն մենք ընդդիմություն չենք: Եթե ընդդիմություն ասելով` հասկանում ենք ընդդիմություն` պետությանը, պետականությանը, ուրեմն` մենք էդ ընդդիմությունը չենք":
ՀՅԴ ԱԺ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
% % %
ՁԵՌՔԸ ՁԵՌՔ Ա ԼՎԱՆՈՒՄ,
ԵՐԿՈՒ ՁԵՌՔԸ` ԵՐԵՍ
(ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԻԳԻ ՈՐՍԸ ԱՐԳԵԼԵԼՈՒ, ԲԱՅՑ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սեւանի ձկնագողերը սիգի որսի արգելքը կատարում են միայն փետրվար ամսին, այն էլ այն պատճառով, որ լիճը սառած է լինում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Անգլիական Սկոտլանդ Յարդից հայտնում են, որ Ստյոպա Սաֆարյանը, դեռեւս Անգլիայում վերապատրաստվելու ժամանակ, անգլիական րՏրՌրՍՌ-ն գերադասել է հայկական տոլմայից:
ՄԵՂԱ-ՄԵՂԱ
Կոնչիտայի հաղթանակից հետո սատանիստները խաչակնքվել են, եւ ասել մեղա քեզ տեր Աստված:
% % %
ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐ
(ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՉԵՂԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՍԵՎ ՊԱՏԱՐԱԳԸ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Դժոխք-պրեսի` սատանայական սեւ պատարագը չեղարկել են, քանի որ Կոնչիտայի ՙԵվրատեսիլի՚ հաղթանակը սեւ պատարագը կտրում ա:
% % %
ՀԵՏԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՔԱՌՅԱԿ
Ըստ քաղտեխնոլոգների` ՙԵվրատեսիլից՚ հետո պարզ դարձավ, որ ընդդիմադիր քառյակի մի մասը ռուսամետ է, մի մասը` եվրոպամետ, իսկ Ստյոպա Սաֆարյանը` կոնչիտամետ:
1998 ԹՎԻ ԼՏՊ-Ի
ՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՈՃՈՎ
(ՈՒՈՐԼԻՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է`
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՙԵվրատեսիլից՚ հայտնում են, որ Դավիթ Շահնազարյանը դավաճանությունը սարքել ա օճառ, որ փափուկ մտնի Ամերիկայի Ուորլիքը:
% % %
ԿՈՒՇՏԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
(ՆԱԽԿԻՆ ՖԻՆՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՊՐՈՍ ՓՈՂԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ օֆշորային պատմության Կիպրոսի հունական մասի ուսումնասիրությունները ավարտել են, հիմա անցել են թուրքական մասին:
% % %
ՎԱՀԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՐՈՐՎԱԾ
ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ըստ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` ծանոթանալով Աղվան Վարդանյանի ՙԵլք երկրից՚ բանաստեղծությունների ժողովածուին, հասկանում ես, որ Դաշնակցությունը ոչ թե դիվանագիտական աշխատանքի է գնում, այլ կամաց-կամաց ցվրվում է:
% % %
ՎԱՍՏԱԿԸ
ԳՆԱՀԱՏՎԵՑ
ԱԺ-ում ընդունվել է նոր օրենք, որը սահմանում է վաստակավոր դավաճանի կոչում հատուկ Ալիկ Արզումանյանի համար:

