"ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ` ԽՈԶԻ ԳՈՃԻ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՍԵՂԱՆԻՆ, ԹԵ՞ ՈՉ"

Արխիվ 12-16

"ԲՈԼՈՐՈՎԻՆ ԷԼ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ` ԽՈԶԻ ԳՈՃԻ ՊԻՏԻ ԼԻՆԻ ՍԵՂԱՆԻՆ, ԹԵ՞ ՈՉ"

Դեկտեմբերի 24-ից Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում մանուկների համար տոնական տամադրությունն ապահովված է "Հեքիաթ 4 նմանակ եղբայրների մասին" ներկայացումով: Թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ "Իրավունքին" տեղեկացրեց, որ թատրոնի այս տավա տարեմուտի ներկայացումը շքեղ է լինելու, քանի որ պիեսն արդեն շատ հետաքրքիր է.
"Ես այն կարծիքին եմ, որ մի գիշերում գրված պիեսներից պիտի խուսափել, որտեղ գայլը եւ աղվեսը դիմադրում են եւ չեն թողնում, որ արջը եւ նապաստակը տոնածառի լույսերը վառեն: Այդ տեսակ պիեսներով երեխա դաստիարակել չես կարող, իսկ երեխային պետք է դաստիարակել, նա պետք է փոքր հասակից արդար ու ազնիվ բաներ տեսնի, որ ինքն էլ ազնվանա",- ասաց Հ. Ղազանչյանն ու առիթից օգտվելով` իր բարեմաղթանքն ուղղեց "Իրավունքի" ընթերցողներին ու հայ ժողովրդին, բայց մինչ այդ, մտորեց. "Արդեն մոտենում է Նոր տարին, բոլորս զարմանում ենք, թե այս ե՞րբ եւ ինչպե՞ս անցավ այս տարին, ինչպե՞ս մենք մեծացանք եւս մեկ տարով... Հայկական ամենահետաքրքիր տոնն է մոտենում, որը երեւի թե Հայաստանում է, որ մեծ ուրախություն է առաջացնում բոլորի մոտ` երեխաներից մինչեւ մեծերը: Տա Աստված, որ այդ օրը անպայման ձյուն լինի, որ երեխաներն ավելի ուրախ լինեն: Ինձ այստեղ բոլորովին էլ չի հետաքրրքրում` խոզի գոճի պիտի լինի սեղանին, թե՞ ոչ, սրանք ինձ համար դատարկ բաներ են, սա առիթ է, որ գինիով կամ օղիով բաժակ բարձրացնենք ու հարազատներին մեկ անգամ եւս ասենք, որ սիրում ենք իրենց, որ առանց իրենց չենք կարող ապրել եւ երջանիկ ենք, որ իրենք կան: Իսկ ով սեւ ակնոց է հագնում, հարկավոր է նրա ձեռքից խլել այդ ակնոցը: Զարմանում եմ, երբ մարդիկ ասում են` ա՛յ, այսինչ են, բոլորը սրիկաներ են, դավաճաններ են, բոլորը կոռուպցիայով են զբաղվում, բայց հանկարծ նայում ես շուրջդ ու ասում` այստեղ 5-6 հոգի ենք, մեզանից ո՞ր մեկն է սրիկա: Այնպես որ, եկեք լավը տեսնենք, այլապես, ապրելը դժվար կլինի: Ուզում եմ, որ բոլորն առողջ լինեն, սիրեն իրենց ընտրած աշխատանքը, եթե ոչ` հնարավորինս շուտ բաժանվեն, որովհետեւ սեր կոչվածն էլ երկկողմանի երեւույթ է, եթե մյուս կողմը քեզ չի սիրում, պիտի զուր տեղը հոգս չդառնաս քո հիմնարկի գլխին: Մի խոսքով, նոր հաջողություններ եմ ցանկանում բոլորին, իմ կոլեգաներին ցանկանում եմ հետաքրքիր ներկայացումներ, դերակատարումներ: Թող կարողանանք միմյանց մեջ միայն լավ բաներ տեսնել ու միայն լավ բաներ ասել: Թող գա 2015-ը` մեր ողբերգական տարեթիվը, 100-րդ տարելիցը, մենք արդեն ապացուցել ենք, որ ինչքան էլ մեզ մորթեն, ինչքան էլ սպանեն, միեւնույնն է, ինչպես ասում են` մարմինս կսպանես, բայց հոգիս` երբեք":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում