ԱՐԱՄՈՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿ ՉԻ ԴԱՌՆԱ, ԻՍԿ ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ ԷԼ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԱՄՈՒՍՆԱՆԱ

Արխիվ 12-16

ԱՐԱՄՈՆ ՁՄԵՌ ՊԱՊԻԿ ՉԻ ԴԱՌՆԱ,
ԻՍԿ ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆՆ ԷԼ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿԱՄՈՒՍՆԱՆԱ


Անկախ վերջին թանկացումներից, տոնական եռուզեռն արդեն սկսված է: Նախորդ տարիների փորձից արդեն ենթադրելի է` խոզի ազդրն անպակաս է իրեն հարգող յուրաքանչյուր հայի, առանց այդ էլ ճոխ սեղանից: Բայց մեկ անգամ չէ, որ ապացուցվել է` ոչ թե լի սեղաններով, այլ լի սրտերով է պետք դիմավորել Նոր տարին: Իսկ մինչ այդ, յուրաքանչյուրն իր մտքում փորձում է վերլուծել անցնող տարին ու նոր ակնկալիքներ ունենալ` ոչ միայն Ձմեռ պապիկից, այլ նաեւ նոր սկսվող տարվանից:

"ՄԱՐԴ ԿԱ ԽՈԶԻ ԲՈՒԴ Է ԴՆՈՒՄ ՍԵՂԱՆԻՆ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱ`
ԸՆՁՈՒՂՏ, ԿՈԿՈՐԴԻԼՈՍ, ԳԵՏԱՁԻ..."


Երգիչ, դերասան ԱՐԱՄՈՆ եկող` Խոյի տարվա հետ շատ պլաններ ունի, ըստ նրա` տարին կլինի անակնկալներով ու հաջողություններով լի: Չնայած` դժգոհ չէ նաեւ այս տարվա խորհրդանիշ ձիուց. "Ձիու տարին ստեղծագործական շրջան էր ինձ համար. շատ ներկայացումներ, ֆիլմեր, նկարահանումներ ունեցա",- "Իրավունքի" հետ զրույցում փաստեց Արամոն եւ ասաց, որ այդքան էլ նշանակություն չի տալիս տարվա կենդանակերպի նշաններին. "Հետո, տարին` կլինի այծի, ձիու կամ կապիկի, ուշադրություն չեմ դարձնում: Մեկն ասում է` ձին աշխատասեր կենդանի է, մյուսը` այծիկը բնավորության այս գիծն ունի, այն մյուսն էլ, թե ճագարը քնում է... Դրանով չէ ամեն ինչ որոշվում, ուղղակի, մարդ պետք է աշխատասեր լինի, որքան նպատակ ունի, դնի իր առաջ ու իրականացնի":
Անդրադառնալով խոզի ազդրերով զարդարված տոնական սեղաններին` Արամոն ասաց. "Տարբեր ընտանիքներ տաբեր կերպ են սիրում դիմավորել Նոր տարին. մարդ կա խոզի բուդ է դնում սեղանին, մարդ էլ կա` ընձուղտ, կոկորդիլոս, գետաձի, ճանճ... Ես նյութականին այդքան ուշադրություն չեմ դարձնում, քանի որ հոգեւորն ավելի բարձր եմ համարում":

"ՄԱՐԴ ԿԱ ՄԵՆԱԿ Է ԴԻՄԱՎՈՐՈՒՄ, ՄԱՐԴ ԷԼ ԿԱ`
ՍԻՐՈՒՀԻՆԵՐԻ ԿԱՄ ԷԼ` ՍԻՐԵԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ"


Ամանորը դրսում դիմավորելու մարդկանց ցանկությունները երգիչ-դերասանի համար ընդունելի է այն պատճառով, որ որքան մարդ` այնքան ցանկություն. "Ես տանն եմ դիմավորելու, իսկ ովքեր ցանկություն ունեն ինչ-որ տեղ դիմավորել Նոր տարին, դա իրենց խնդիրն է ու ցանկությունը: Կուզեն` անտառում դիմավորել, բակում կամ էլ` Հավայան կղզիներում: Յուրաքանչյուրն ինքն է տնօրինում իր ֆինանսական բյուջեն, մտքերը, եւ ես երբեւիցե վատ չեմ նայել, որ դրսում են դիմավորում: Կան, որ ընկերներով հավաքվում եւ ընտանիքներով գնում են ու դրսում դիմավորում: Տարբեր մարդիկ տարբեր ձեւ են սիրում դիմավորել Նոր տարին, մարդ կա մենակ է դիմավորում, ընկերական շրջապատում, մարդ էլ կա` սիրուհիների կամ էլ սիրեկանների հետ: Տասը միլիարդ մարդ, ու այդքան էլ բնավորություն, ամեն մեկը յուրովի է տեսնում ու ընկալում Նոր տարին":
Արամոն չցանկացավ ստանձնել Ձմեռ պապիկի դերը` այն զուտ պարտավորված աշխատանք համարելով, սակայն փոխարենը բարեմաղթանքներ շռայլեց. "Իհարկե` Ձմեռ պապիկի դերը չեմ ստանձնի, որովհետեւ դա շատ պարտավորված աշխատանք է: Ցանկանում եմ, որ Ձմեռ պապիկը մեր ձագուկներին ամենագլխավորը` խաղաղություն ու երջանկություն բերի, այդ փոքրիկների բոլոր ցանկություններն ի կատար ածի, որ հունվարի 1-ի առավոտյան տոնածառի կամ բարձի տակ տեսնեն Ձմեռ պապիկի բերած սիրելի նվերը, որոնք մինչ այդ նամակով գրել էին: Իսկ ընդհանրապես, շնորհավորելով բոլորիս գալիք Ամանորը` ամենագլխավորը խաղաղություն եմ մաղթում մեր երկրին, հաջողություն ու առողջություն մեր ժողովրդին":

"ՁԻՈՒ ՏԱՐՈՒՑ ԱՎԵԼԻՆ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ"


Անցնող տարին երգչուհի ՍՈՆԱ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ համար ունեցել է բացասական եւ դրական կողմեր. "Վատ տարի էր, որովհետեւ շատ արվեստագետների ու սահմանը պաշտպանող զինվորների կորուստներ ունեցանք, ինչն ինձ համար մեծ ցավ է: Թող սահմաններում խաղաղ լինի, որ մենք էլ այստեղ հանգիստ ու ապահով լինենք, դրա համար խոնարհվում եմ նրանց առջեւ, բոլորս պարտական ենք նրանց: Կաղոթեմ, որ խաղաղություն լինի, ու երբեք կորուստներ չլինեն, բոլորը լինեն առողջ ու անփորձանք",- մաղթեց Սոնան ու անդրադարձ կատարելով իր աշխատանքային հաջողություններին` գոհունակությամբ ասաց. "Աշխատանքային առումով` ինձ համար լավ տարի էր, ամեն տարվա նման շատ աշխատեցի: Աշխատանքն ինձ համար գլոբալ հասկացողություն է, այն չի սահմանափակվում միայն տեսահոլովակներով ու երգերով: Չնայած, Ձիու տարուց ավելին էի սպասում, ընդհանրապես այդ կենդանուն շատ եմ սիրում, բայց կարծում եմ, որ եկող տարին բոլորիս համար էլ լավ տարի է լինելու: Տարին ինձ համար դեռ չի ավարտվել, մի քանի օրից նկարահանելու եմ նոր տեսահոլովակ, որը հանդիսատեսի դատին կհանձնվի  2015 թվականին: Այս տարի ունեցա 2 տեսահոլովակ, եկող տարվա ընթացքում էլի կունենամ նոր աշխատանքներ, բայց ամեն ինչ թողնում եմ Աստծո կամքին, չեմ սիրում պլանավորել, սիրում եմ ասածս իրականացնել":

"ԼԱՎ ՏԱՐԻ ԷՐ, ՔԱՆԻ ՈՐ ԳՏԵԼ ԵՄ ԻՄ ՄՈՒՐԱԶԻՆ"

Անդրադառնալով անցնող Ձիու` մուրազի տարուն, Սոնան եւս ունեցել է մուրազ, որն արդեն իրականացած է համարում. "Այո, այդ առումով լավ տարի էր, քանի որ գտել եմ իմ մուրազին, ունեմ սիրած անձնավորություն: Չեմ սիրում շատ բարձրաձայնել իմ անձնականի մասին, քանի որ ամեն ինչ դեռ առջեւում է: Կարծում եմ` կյանքս կդասավորվի իմ ուզած ձեւով եւ ընդհանրապես, իմ ընտրյալը շատ համապատասխան է ինձ: Ի դեպ, մի քանի օր առաջ հարսանիքի էի մասնակցում ու հարսի ծաղկեփունջը ես եմ բռնել: Բնականաբար, ամեն ինչն իրար հետ կապ ունի, կարեւորը` լավ ընտանիք ունենալն է, երջանկությունը, սերն ու առողջությունը":

"ԱՅՍ ՏԱՐԻ ՄԵԶ ԿՄԻԱՆԱ ՆԱԵՎ ԻՄ ՍԻՐԱԾ
ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ"

Իսկ թե որտե՞ղ, ինչպե՞ս եւ ի՞նչ պայմաններում է դիմավորելու եւ անցկացնելու Ամանորը Սոնան, նախ խորհուրդ տվեց, ապա նաեւ պատմեց իր օրինակը. "Կարեւոր չէ, թե ինչ է դրված սեղանին, կարեւորը` ուրախ սրտով դիմավորես Նոր տարին: Չես կարող մեղադրել այն մարդկանց, ովքեր արտերկրում են դիմավորում Ամանորը: Ես էլ, եղել է տարի, որ արտերկրում եմ նշել, բայց ամեն տարի տարբեր է եղել ու հետաքրքիր: Ընդհանրապես, միշտ իմ ընտանիքի հետ եմ դիմավորում Նոր տարին, իսկ այս տարի մեզ կմիանա նաեւ իմ սիրած անձնավորությունը: Ուղղակի, դիմավորելուց հետո այս տարի եւս աշխատանքի բերումով քիչ կլինեմ տանը` մի քանի տեղ հրավիրված եմ երգելու":
Իսկ ի՞նչ Նոր տարի` առանց Ձմեռ պապիկից նվեր ակնկալելու, Սոնան եւս հետ չմնաց. "Ձմեռ պապիկից այս տարի ակնկալում եմ խաղաղություն, առողջություն եւ բերքաբեր տարի: Կարծում եմ` Խոյի տարին լավ տարի կլինի բոլորիս համար":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում