"ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀՀ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆԸ" ԱԿՑԻԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՓՄՁ-ՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԱԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Յունիբանկը հայտարարում է "Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը" նոր ակցիայի մեկնարկման մասին, որն ուղղված է տնտեսության առաջխաղացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունեցող փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խթանմանը:
Բանկն առաջարկում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին բանկային հաշիվների բացում եւ սպասարկում արտոնյալ պայմաններով` l հաշվի բացում` անվճար l հաշվի սպասարկում` անվճար l հաշվից քաղվածքի, տեղեկանքի տրամադրում` անվճար l չեկային գրքույկի տրամադրում` անվճար l դրամական փոխանցումների իրականացում (ներբանկային, միջբանկային փոխանցումներ)` անվճար l "Ինտերնետ Բանկ-Հաճախորդ" համակարգի տեղադրում, ուսուցում եւ սպասարկում` անվճար l արտարժույթի փոխանակում` հատուկ փոխարժեքների սահմանում Առաջարկից կարող են օգտվել այն ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները, որոնց ամսական շրջանառությունը չի գերազանցում 50 մլն ՀՀ դրամը, իսկ աշխատակիցների քանակը` 100-ը: Ակցիան նախատեսված է նոր հաճախորդների համար եւ գործում է միայն 20.12.2014-ից մինչեւ 28.02.2015թ. բացվող հաշիվների համար: Յունիբանկը մշտապես ակտիվ աշխատել է փոքր եւ միջին բիզնեսի հետ` առաջարկելով նրանց հետաքրքիր եւ շահավետ պայմաններ ինչպես վարկավորման, այնպես էլ` սպասարկման համար: ՓՄՁ-ների համար բանկային ծառայությունների հասանելիության եւ հարմարավետության բարձրացման նպատակով, ամանորյա տոների նախաշեմին բանկը որոշեց հայտարարել հատուկ ակցիա, որը փաստորեն ենթադրում է հաշվարկադրամարկղային ծառայությունների ողջ փաթեթի մատուցումը` անվճար: Իրավաբանական անձանց համար Յունիբանկը նաեւ գործողության մեջ է դրել "Ամանորյա+" նոր ավանդը բարձր` մինչեւ 16% տարեկան տոկոսադրույքով: