ԱՄԱՆՈՐԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿԾԱԽՍԻ 73 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ

Արխիվ 12-16

ԱՄԱՆՈՐԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ԿԾԱԽՍԻ 73 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ


- Մոտենում է հերթական Ամանորը: Այս անգամ մայրաքաղաքային ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում, ի՞նչ ծախսերի հետ են դրանք կապված, այլ կերպ ասած, որքա՞ն գումար է քաղաքային բյուջեից նախատեսվել` ամանորյա միջոցառումների համար: Չմոռանանք, որ այս տարի մարդկանց վիճակն ավելի վատ էª կապված հատկապես վերջին թանկացումների հետ:
Երեւան քաղաքի բնակիչ Աննա Սամվելյան
Հարցին պատասխանում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ
ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ.
-Այս տարի ամանորյա միջոցառումների համար, ընդհանուր առմամբ, քաղաքային բյուջեից տրամադրվել է 73 միլիոն դրամ, որից 25 միլիոն դրամը կծախսվի քաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերի, արտաքին ձեւավորումների, լույսերի եւ այլ զարդարանքների համար: 48 միլոն դրամը նախատեսված է տարաբնույթ միջոցառումների կազմակերպման համար` բոլոր վարչական շրջաններում: Երեւանի քաղաքապետարանը անում է հնարավորը, որ Ամանորը տոն լինի Երեւանի բոլոր բնակիչների համար: Ի դեպ, նշեմ, որ 48 միլիոնը ներառում է նաեւ ամանորյա սոցիալական բաղադրիչը:
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեցª Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելով, որի հետ միաժամանակ միացվեցին բոլոր գեղազարդ ձեւավորումները: Այսինքնª արդեն մայրաքաղաքը իր տոնական հանդերձանքով ներկայանում է երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին: Հաջորդ` ավելի մեծ միջոցառումը նախատեսվում դեկտեմբերի 31-ին. երեկոյան ժամը 10-ից կսկսվի համերգային ծրագիրը, որը կշարունակվի մինչեւ ուշ գիշեր, կեսգիշերին տարեմուտը կազդարարի շքեղ հրավառությունը:
Ի դեպ, ասեմ, որ համաքաղաքացիների հարմարավետ տեղաշարժը ապահովելու համար, քաղաքապետի հանձնարարությամբ, Երեւանի մետրոպոլիտենը դեկտեմբերի 31-ին կաշխատի մինչեւ հունվարի 1-ի գիշերվա ժամը 2-ը: Բացի դրանից` մայրաքաղաքի փոքրիկների համար տոնական միջոցառումներ են սպասվում նաեւ  հունվարի 5-ին` Հանրապետության հրապարակում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում