Ադրբեջանցի դիվերսանտների` Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի սպանության գործով դատական գործը մտել է վիճաբանությունների փուլ: Նախօրեին տեղի ունեցած դատական նիստին դատախազ Կ. Գաբրիելյանը առաջարկել էր ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն` ամբաստանյալ Դիլհամ Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիեւինª 22 տարվա:
Մեզ հետ զրույցում, սակայն, դիվերսանտների կողմից դաժան սպանության ենթարկված Սմբատ Ցականյանի մայրը` տիկին ԿԱՐԻՆԵՆ, նշեց, որ այդ պատիժը քիչ է դիվերսանտ-մարդասպանների համար. -Ինձ որ հարցնեին, ես ավելի դաժան պատիժ կսահմանեի էդ գազանների համար: Ես որոշել էի էդ բարբարոս Ասկերովին էրեխուս գերեզմանի վրա սպանեի: Ուզում էի իր հետ վարվել էնպես, ինչպես ինքն է վարվել իմ բալի հետ. էրեխուս մի աչքն ու գլխի կեսն էին թողել (արտասվում է- Ի. Ա.): Բայց ես ամեն ամիս գնալու եմ ու թքեմ դրա էրեսին: Մեկ է, ես իմ էրեխի վրեժը լուծելու եմ, ինքը չի մարսելու. իր համար մղձավանջային երազ եմ դառնալու: Էդ գազանի համար` որպես արդար պատիժ, միայն իմ որդու նման իրենց` հատկապես Ասկերովին, սպանելն եմ համարում: Թող իմ բալի գերեզմանին նրանց էլ նույն կերպ սպանեն, որ հոգիս մի քիչ թեթեւանա: