ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ "ՍԽԱԼ ԷՐ ՀԱՆԵԼ" ԴԱՏԱՎՈՐԻՆ
Արխիվ 12-16ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ "ՍԽԱԼ ԷՐ ՀԱՆԵԼ" ԴԱՏԱՎՈՐԻՆ
Նոր տարվա լավագույն մաղթանքըª առողջ լինելն է: Բայց այն ամենաարդիականը չէ, մասնավորապես 35-ամյա Արտակ Ոսկանյանի համար: Անցնող տարում մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերած Արտակը հավանաբար բաժակ կբարձրացնի այն բանի համար, որ մեղադրական դատավճիռները կայացնեն... համակարգիչները:"ՍԻՐԵԼԻ
ՁՄԵՌ ՊԱՊԻԿ ՋԱՆ..."
Որտե՞ղ կանցկացնի Տարեմուտի գիշերն Արտակը. բանտախցո՞ւմ, թե ընտանիքումª իր 3 անչափահաս երեխաների ու նրանց մոր հետ:
Մեկ անգամ Ձմեռ Պապը բարեհամբույր էր գտնվել Արտակի նկատմամբ, եւ 1999-ին նա ազատվել էր դեկտեմբերի 6-ին դատարանի կողմից նշանակված պատիժըª 3 տարվա ազատազրկումը կրելուց: Ինչպե՞ս կստացվի այս տարի...
"2013թ. նոյեմբերի 12-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ալկոհոլ օգտագործած Արտակը "Երեւան" բժշկական կենտրոնում գոռգոռացել եւ անհասցե հայհոյաքներ է հնչեցրել, ցուցաբերել է ագրեսիվ եւ ոչ ադեկվատ պահվածք, կոտրել է վերակենդանացման հիվանդասենյակի թթվածնի գլանոթի փականը, լամպը եւ բժշկի աշխատասենյակի դռան ապակին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է նշված բժշկական կենտրոնի աշխատակիցների բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալի վերաբերմունք դրսեւորելով բժշկական կենտրոնում ներկա գտնվող աշխատակիցների նկատմամբ": Արագացված, այսինքնª "փոխհամաձայնությամբ", առանց դեպքի հանգամանքների մանրամասներին անդրադառնալու, դատարանը մեղավոր էր ճանաչել Արտակին` խուլիգանություն կատարելու եւ դատապարտել էր...
"ՔՈՓԻ-ՓԱՍՏ"
Դատարանում հրապարակվել էր հետեւյալ դատավճիռը. "Ամբաստանյալ Արտակ Ստեփանի Ոսկանյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում եւ դատապարտել կալանքի 2 (երկու) ամիս ժամկետով, կալանքի սկիզբը հաշվելով կալանավորման պահից": Պատկերացրեք Արտակի հաճելի զարմանքը, երբ ստանալով դատավճռի թղթային տարբերակը, Արտակը "տեղեկացել էր", որ ինքը դատապարտվել է ոչ թե ազատազրկման, այլ "տուգանքի` նվազագույն աշխատավարձի` 200-ապատիկ (երկու հարյուր), ՀՀ դրամ գումարի չափով":
Դատարանը հետագայում տեղի ունեցածը բարդել էր համակարգչի վրա, որակելով այն որպես "տպագրության ընթացքում տեխնիկական վրիպակ": Վերաքննիչ դատարանը պետք է որոշի, թե ում դատավճիռն է ընդունելի. դատավորի՞նը, թե համակարգչինը...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

