ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ


Դեռ նոյեմբերի վերջերից սկսած, երբ նախ հայաստանյան փոխարժեքի, ապաª սպառողական շուկաներում նկատվեցին դոլարի եւ դրանով բացատրվաղ առաջին ապրանքային թանկացումները, քանիցս մեր հրապարակումներում առիթ ունեցանք առաջ քաշել այն միտքը, որ այդ երեւույթների հիմքում տնտեսական բացատրություններ փնտրել պետք չէ, այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես չկան: Ժամանակի ընթացքում այդ տպավորությունը գնալով միայն սրվեց: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, ոչ թե անցած շաբաթվա սկզբներին տիեզերական բարձունքների հասնելու, այլ մեկ օրում այդ բարձունքներից դոլարի փոխարժեքի գահավիժելու փաստն էր, որ գալիս է հիմնավորելու, որ իրականում ամեն ինչ շատ ավելի լուրջ էր: Այսինքնª Հայաստանում տեղի է ունեցել ֆինանսատնտեսական դիվերսիա` պետության եւ ժողովրդի նկատմամբ: Փորձենք բացատրել միտքը:

ԲԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՆԸ

Դեռ նոյեմբերի վերջերին սկսված դոլարի փոխարժեքի աճի առնչությամբ ՀՀ Կենտրոնական բանկը ¥ԿԲ¤ միանգամայն հանգիստ էր վերաբերվում: Անգամ լավատես էր, թե կարելի է օգտվել եւ դրամի թուլացման շնորհիվ ուժեղացնել ներքին արտադրությունը: Չնայած դրանª դոլարի փոխարժեքն աճում էր սրընթաց կերպով, ինչը վկայում էր այն մասին, որ ԿԲ-ն, իր նախնական հանդարտությամբ, կա՛մ առհասարակ չէր պատկերացնում իրավիճակի լրջությունը, այսինքն, մեղմ ասած, իր մասնագիտական բարձունքին չէր, կա՛մª պատկերացնելով իրավիճակըª փորձում էր պետությանն ու ժողովրդին հեքիաթներով կերակրել: Միգուցե այդպես վարվելն էր ճիշտ, քանի որ փոխարժեքային տատանումների ամենամեծ վտանգը խուճապն է եւ հանդարտ տեսք ընդունելովª ԿԲ-ն միգուցե փորձում էր խուճապի տեղիք չտալ: Բայց անկախ ամեն ինչից` փոխարժեքը շարունակում էր կատաղորեն աճել, ընդ որում, մեկ տարօրինակ հանգամանք այս ընթացքում միշտ էլ նկատվում էր. փոխարժեքային առավել մեծ թռիչքները նկատվում էին շաբաթվա առաջին օրերին, երբ ԿԲ-ն ու առեւտրային բանկերը մտնում էին "խաղի" մեջ: Իսկ հանգստյան օրերին վիճակը բավականին հանդարտվում էր: Դա առնվազն տարօրինակ էր նրանով, որ ԿԲ-ն եւ մասնավորապես այդ կառույցի փոխնախագահ Ներսես Երիցյանը ՀՀ կառավարության նիստում փոխարժեքային այդ աժիոտաժը կապում էր ինչ-որ հանելուկային, այդպես էլ հստակորեն չբացատրված արտաքին գործոններով, այսինքն, որ երկրի ներսում տեղի էր ունենում ընդամենը փոխարժեքային ճշգրտումներ. "Այն ճշգրտումները, որոնք դրսի շոկով են պայմանավորված, պետք է իրենց տեղը գտնեն": Ավելին, որ ԿԲ-ն հստակորեն վերահսկում է իրավիճակը, կամ, ինչպես պարոն Երիցյանն արտահայտվեց. "Որպեսզի շուկայում կայունացնենք իրավիճակը, գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքները եւ միջոցները... Մեր պահուստները համապատասխանում են շրջանառության մեջ գտնվող դրամին... Կայունությունն ապահովված է եւ երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերում արդեն իսկ մեծ ակտիվներն ու պարտավորությունները դոլարացված են, եւ բանկերն իրենք ունեն շատ մեծ դոլարային իրացվելիությունª ե՛ւ կանխիկ, ե՛ւ անկանխիկ":
Սակայն "ճշգրտում" ասվածը կարող է լինել մի քանի` ամենաշատը 10-15 տոկոսի սահմաններում: Մինչդեռ միայն այն փաստը, որ դեկտեմբերի 14-15-ին դեռ 500 դրամի սահմանագծից էլ ցածր դոլարը մեկ-երկու օրում հասավ մոտ 650-ի, արդեն շատերի համար միանշանակ դարձրեցին այն, որ ԿԲ-ի բոլոր նախորդ մեկնաբանությունները լավատեսական հեքիաթների ժանրից էին: Սակայն եթե այդ պահին էլ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ ԱԺ-ում դեռ փորձում էր էլի արտաքին գործոնի վարկածն առաջ տանել, ապա արդեն հաջորդ օրն ամեն ինչ շատ ավելի հստակ դարձավ: Համենայնդեպսª ԿԲ-ն դեռ պետք է բացատրի, թե այդ ի՞նչ հրաշք էր, որ դեռ դեկտեմբերի 17-ին այդ "միջազգային շոկը" ժամ առ ժամ վեր էր թռցնում դոլարը, ապա հաշված ժամեր անց այն բանից հետո, երբ պարոն Ջավադյանը բավականին ծանր խոսակցությունների բախվեց, միանգամից այդ բոլոր շոկերը չեզոքացան եւ դոլարը հաշված ժամերի ընթացքում 500 դրամից ներքեւ իջավ...

ԲԱՆԿԱՅԻՆ ԽԱՂԵՐ

Մինչ կփորձենք հասկանալ այս "հանելուկի" պատճառը, մեկ հանգամանք եւս շեշտենք. հայաստանյան փոքր ֆինանսական շուկայում դրամ-դոլար փոխարժեքի նկատմամբ ՀՀ ԿԲ-ն միշտ էլ, համենայնդեպսª վերջին տասնամյակում, հստակ վերահսկողություն ունեցել է: Ընդ որում, անգամ այն իրավիճակներում, երբ ներքին տնտեսական լարումները պարտադրել են դոլարի փոխարժեքի աճ, ԿԲ-ն նորից հստակորեն վերահսկել է իրավիճակը: Հիշեցնենք այն օրինակը, երբ փոխարժեքը դեռ 300 դրամի մոտակայքում էր, եւ միայն այն բանից հետո, երբ ԿԲ-ն արտոնեց, այն մի քանի ժամում հասավ 370-380-ի սահմանին եւ նորից մեխվեց այդ դիրքում: Վերջին դեպքում եւս, երբ երկու օրում մինչեւ 650 դրամի սահմանները հասած դոլարը մեկ օրում իջնում է 500 դրամից ներքեւ, քանի դեռ չի տրվել ավելի ընդունելի բացատրություն, պարզապես ստիպված ենք մտածել, որ պատճառը ԿԲ-ի ազդեցությունն էր:
Իրականում այն, ինչ տեղի ունեցավ, շատ պարզ էր: Միգուցե կային ինչ-ինչ արտաքին գործոններ, որոնք կարող էին փոխարժեքի վրա որոշ ազդեցություն ունենալ: Սակայն հիմնական աժիոտաժն սկսվեց այն բանից հետո, երբ բանկերն էականորեն սահմանափակեցին դոլարի վաճառքը: Այդ միտումը միանգամից որդեգրեցին փոխանակման կետերը, որից հետո դոլարի թռիչքն անխուսափելի էր: Եվ "ամենատարօրինակն" այն էր, որ նույն օրերին ԿԲ-ն շարունակում էր օրական 4-6 միլիոնանոց ինտերվենցիաներ կատարել, ընդ որում, հստակ տեսնելով, որ այդ պետական փողերը հասնում են առեւտրային բանկեր եւ այնտեղ էլ հիմնականում լռվում-մնում: Այսինքնª ԿԲ-ն դոլարն իրականում շուկա ներարկելու փոխարեն X դրամ փոխարժեքով տալիս էր բանկերին: Վերջիններս, բնականաբար, դրա որոշ մասը, պատկերավոր ասած, X+1 դրամով վաճառում էին որոշ "չենջերի", որոնք էլ էլ ավելի փոքր մասը հանում էին շուկա X+2 դրամով: Այսպիսովª ձեւավորվում էր "շուկայական" փոխարժեք, եւ այդ արհեստական թվից ելնելով էլ ԿԲ-ն հաջորդ օրն "ստիպված" էր հերթական 6 միլիոնը X+3 դրամով վաճառել բանկերին: Եվ այդպես շարունակ, ու դրան գումարվելով բնական խուճապը, հանգեցրեց դեկտեմբերի 17-ի "սեւ երեքշաբթիին":
Սա արհեստականորեն փոխարժեք հանելու դասագրքային եւ բավականին պրիմիտիվ մեխանիզմ է, եւ միակ հարցը այն է, թե իրականում որտեղի՞ց էր գալիս նախնական ազդակըª ԿԲ-ի՞ց, թե վերջինս ընդամենը գնում էր բանկային մեծ սպեկուլյացիայի ետեւից: Այն, որ ներկայումս ԿԲ-ն վարույթներ է սկսել 16 բանկերի նկատմամբ, այն տպավորությունն է առաջացնում, որ փորձ է արվելու այս ամենին տալ այդ բանկերի կողմից իրականացված սպեկուլյացիայի երանգ: Սակայն այս դեպքում էլ կա այն հարցը, որ եթե ընդամենը մեկ օրում կարելի էր այդ սխեման հակառակ ուղղությամբ շրջել, ինչը ապացուցվեց դեկտեմբերի 18-ին, ուրեմն ինչո՞ւ ԿԲ-ն ավելի շուտ չէր "ձեռքը սեղանին խփում": Իսկ որ վիճակը հանդարտվեց հենց "ձեռքը սեղանին խփելու" արդյունքում, հիմնավորում է այն, որ այս դեկտեմբերի 17-ից հետո ԿԲ-ն գրեթե ինտերվենցիաներ չի արել: Ավելի շուտª վաճառքի հանված միլիոնավոր դոլարները բանկերը չէին գնել, այսինքն` դոլարի կարիք չեն ունեցել: Եվ փոխարենը շաբաթվա ընթացքում, ըստ ԿԲ-ի, բանկերը գնել են 120 եւ վաճառել 150 միլիոն դոլար: Այսինքնª մի փոքր բացել են գրպաններըª շուկա մտցնելով 30 միլիոն դոլար:
Դա, հասկանալի է, ԿԲ-ի նախկին ինտերվենցիաների մի մասն է, սակայն այդքանն էլ ոչ միայն բավարար էր աժիոտաժը կանխելու, այլեւª միանգամայն հակառակ գործընթաց սկսելու համար:
Ինչ վերաբերում է սպառողական շուկաներին, ապա այստեղ էլ կարելի է հիշել ԿԲ-ից չտարբերվող "անճարակությունը", որը ցույց էր տալիս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Բայց նաեւ կարելի է մատնանշել, որ մի քանի հիմնական ապրանքատեսակների գծով, մասնավորապեսª ալյուրի, ավտոմեքենաների լիցքավորման գազի եւ այլն, ինչպես նաեւ սուպերմարկետների որոշ ցանցերի սպեկուլյացիաների առումով հայաստանյան որոշ մոնոպոլիստ-օլիգարխներ չհապաղեցին օր առաջ միանալ այս մեծ դիվերսիային որն տեղի ունեցավ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուց օրեր առաջ: Թե ինչն էր նպատակը, որտեղից էր գալիս եւ ուր էր տանում այս խաղը, կարելի է հասկանալ: Միայն թե անհասկանալի է մնում պետական այն կառույցների գործունեությունը, որոնք կոչված են ապահովել երկրի անվտանգությունը, այդ թվումª տնտեսական: Բայց դեռ չենք ուզում մտածել, որ դրանք էլ էին այս խաղի մեջ ներառված:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում