ԱՌԱՋԻԿԱ 10 ՏԱՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՆ ՈՒ ԱՂԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՌԱՋԻԿԱ 10 ՏԱՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՆ ՈՒ ԱՂԵՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ


Նոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում քաղաքական գործիչները եւ պետական այրերն ավելի ուշադիր են սկսել լինել աստղաբանների այն կանխատեսումներին, թե ինչ են աստղերը հուշում նրանց հաջորդ տարում: Այն արդյո՞ք հաջող կլինի, եւ կարեւորը` խաղաղ, կայունանո՞ւմ է արդյոք իրավիճակն աշխարհում, կընթանա՞ արդյոք կյանքը նորմալ հունով` այդ ամենը կարող է չանհանգստացնել մարդկանց: "Նովոստի-Արմենիա" գործակալությունն այդ առիթով դիմել է հայտնի հայ աստղաբան եւ էզոտերիկ ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ` 2015 թվականի աստղաբանական կանխատեսումներ ստանալու համար:

ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ՉԻ ԼԻՆԵԼՈՒ


Աստղաբանը, նախեւառաջ, հավաստեց, որ, չնայած որոշ փորձագետ-քաղաքագետների հայտարարություններին, Երրորդ համաշխարհային պատերազմ, այնուամենայնիվ, չի լինի:
Ոմանք պնդում են, որ աշխարհում կատարվող բոլոր իրադարձություններն այսօր տանում են գլոբալ պատերազմի: Իրականում դա այդպես չէ: Նրանք, ովքեր նոր համաշխարհային պատերազմ են կանխատեսում, միայն ցանկանում են առաջ տանել սեփական չարչիական շահերը,- ասաց Հովհաննիսյանը: Աստղաբանը միաժամանակ հավաստեց, որ բոլոր դեպքերում իրադարձությունները կարող են այնպես ծավալվել, որ գլոբալ պատերազմից հնարավոր կլինի խուսափել:

ԵՄ-Ի, ԵՏՄ-Ի
ԵՎ ԱՐԵՎԵԼՔԻ ՄԱՍԻՆ


Հովհաննիսյանի խոսքով, ընդհանուր առմամբ, հաջորդ տարի կշարունակվեն վերջին հինգ տարիներին նկատվող գործընթացները:
"Նախորդ տարվա իմ կանխատեսումների մեծ մասը, այնուամենայնիվ, արդարացել են: Իմ կանխատեսումները, մասնավորապես, վերաբերում էին Եվրոպային":
Նախորդ տարի "Նովոստի-Արմենիա" գործակալությանը տված հարցազրույցում Հովհաննիսյանը կանխատեսել էր, որ Յուպիտերի "ռեֆորմատորական" ազդեցությունը կտարածվի ինչպես գերտերությունների, այնպես էլ քաղաքական միությունների վրա: Հովհաննիսյանը պարզաբանեց, որ քաղաքական խոշոր միավորումները, օրինակ` Եվրամիությունը եւ ստեղծվող Եվրասիական միությունը, կարող են լուրջ փոփոխությունների ենթարկվել: Իսպանիայի համար աստղաբանը կանխատեսել էր բասկերի եւ կատալոնացիների միջեւ հակամարտությունների խորացում: Մեծ Բրիտանիային, ըստ կանխատեսումների, սպասում էին ներքաղաքական փոփոխություններ, սակայն ոչ այնքան էական, որ ազդեն աշխարհի աշխարհաքաղաքական իրավիճակին:
Խոսելով Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարների մասին` աստղաբանը կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կանխատեսում:
Ռուսաստանի եւ Եվրոպայի իրավիճակի վերաբերյալ Հովհաննիսյանը նշեց. "Ցավոք, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ սլավոնական ժողովուրդների իրավիճակը, ընդհանուր առմամբ, բավականին խճճված է: Կարծում եմ, որ իրավիճակի բարելավման հիմնական հնարավորությունը կլինի փետրվարի 19-ից մինչեւ ապրիլի 7-ը: Հենց այդ ժամանակահատվածում ճիշտ գործողությունների դեպքում կարելի կլինի լուծել խնդիրները` դիվանագիտական մակարդակում":
Ռուսաստանի համար, ըստ նրա, բավականին ծանր տարի են հուշում աստղերը, բայց, այնուամենայնիվ, ստեղծված ծանր իրավիճակի փոփոխության հնարավորություններ կան:
Աստղաբանը նշեց նաեւ, որ կշարունակվի Արեւելքի զարգացումը, իսկ ԱՄՆ-ն կշարունակի այդ փոփոխություններին հարմարվելու քաղաքականությունը, մասնավորապես` Ճապոնիայի եւ Չինաստանի դեպքում:
"Այժմ մարդկությունը լուրջ փոփոխությունների ճանապարհին է, որոնք, արդյունքում, կյանքի պայմանների բարելավմանն են ուղղված: Սակայն, եթե վախենանք առաջ գնալուց եւ մշտապես մնանք անցյալի ազդեցության տակ, բարեփոխումների գործընթացը մարդկության համար ավելի ցավոտ կլինի",- կարծում է աստղաբանը:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՅԾԻ ՏԱՐԻՆ


Մեր երկրի վերաբերյալ Գուրգեն Հովհաննիսյանը բավականին լավատեսական կանխատեսում  է արել: Հայաստանում առաջիկա տասը տարիներին, աստղաբանի կանխատեսմամբ, որեւէ լուրջ փոփոխություն չի սպասվում: Չեն կանխատեսվում ո՛չ պատերազմներ, ո՛չ աղետներ:
Նրա խոսքով` Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացը կշարունակվի նաեւ հաջորդ տարի:
"Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի միացմանը, ապա էզոտերիկայի տեսանկյունից` տվյալ որոշումը ո՛չ սխալ է, ո՛չ ճիշտ: Դա միանգամայն բնական գործընթաց էր: Միակ նկատողությունը` Հայաստանը չպետք է մեկուսանա աշխարհում կատարվող գործընթացներից",- զգուշացրել է Հովհաննիսյանը:
Ընդհանուր առմամբ, աստղաբանական կանխատեսումներով, Փայտե այծի տարին կամքի ուժի եւ համառության դրսեւորումների տարի է, որոնց շնորհիվ կարելի է լուծել զանազան խնդիրներ` կենսագործունեության բոլոր ոլորտներում` ներառյալ քաղաքականությունը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում