ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Աչքներս լույս, վաղուց չէինք տեսել: Երկարատեւ եւ ծանր լռությունից հետո իր հույժ հեղինակավոր կարծիքը որոշեց հայտնել ՀՀ վաստակավոր հացադուլավոր ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ: Եվ ոչ ավել, ոչ պակաս նա զարմանալիորեն որոշեց անլուրջ անվանել Գորիկ Հակոբյանի հայտարարությունը. "Ինչպե՞ս կարելի է լուրջ արձագանքել ԱԱԾ տնօրենի հայտարարությանը, որ այդ ծառայությունը կարող է կասեցնել Հայաստանում հեղափոխությունը: Մեկ միլիոնանոց քաղաքում, մոտ հինգ հազար ԱԱԾ աշխատողների քթի տակ, մոտ հարյուր մարդ, մի քանի օրում աշխատեցին մի քանի տասնյակ միլիոն դոլար: Պարոնայք, սկզբից գոնե արտարժույթային սպեկուլյանտներին բացահայտեք, նոր խոսացեք հեղափոխականների մասին": Զարմանալի է, իսկ ինչո՞ւ է պարոն Ղուկասյանին թվում, թե ԱԱԾ-ն պետք է անձամբ իրեն զեկուցի, թե ում, երբ եւ ինչպիսի հանգամանքներում է բացահայտել: Թե՞ նրա աչքին բացի քաղաքական հացադուլից, մնացած ամեն ինչ անլուրջ է երեւում:
Վերջապես հրաժեշտ տվեցինք ԱՄՆ դեսպան ՋՈՆ ՀԵՖԵՐՆԻՆ: Եվ պարոնը որոշեց նաեւ անդրադառնալ դոլարի կուրսին: Պատասխանելով այն հարցադրմանը, որ դոլարի ամրապնդման քաղաքականությունը դժվարություններ է ստեղծում շատ երկրների, այդ թվում եւ Հայաստանի համար, Հեֆերնը զարմանալիորեն հայտարարեց. "Դուք դա անվանում եք քաղաքականություն, բայց դա քաղաքականություն չէ` շուկան է կարգավորում ամեն ինչ: Փոխարժեքները տատանվում են` կախված շուկայական զարգացումներից: Այժմ դոլարի դիրքերն ամրապնդվում են, նավթի գների անկումն անդրադարձել է ռուբլու վրա, եւ սա արհեստական միջամտություն չէ": Զարմանալով հանդերձ, պետք է նշենք, որ դեսպանի հավաստիացումները նույնքան են արժանի վստահության, որքան եւ 1990-ականներին բենզալցակայաններում բավականին հաճախ ի հայտ եկող ինքնաշեն ցուցանակներինը. "Հորս արեւ, 100 տոկոս մաքուր բենզին է": Ախր, գրողը տանի, ինչքան կարելի է մարդկանց դնել երկարականջ կենդանու տեղ եւ ջանալ համոզել, որ գինն ինքն իրեն է բարձրանում կամ իջնում, որ տարադրամի կուրսն ինքն իրեն է փոխվում, մինչդեռ այդ բոլոր փոփոխություններ կատարողները ոչ թե ինչ-որ "շուկայի ոգիներ են", այլ` մարդիկ, սովորական մարդիկ:
Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ` հայտնի արտահայտությունը մեր օրերի իրողությունը հաշվի առնելով կարելի է վերաձեւակերպել` "գրանտը իմն է, զորությունը ես գիտեմ": Եվ երբ կա գրանտ, զարմանալի կատեգորիա է ի հայտ գալիս` այսպես կոչված, "թաքնված ցուցանիշներ": Օրինակ, եթե ֆեմինիստուհիներին հավատանք, ապա "թաքնված ցուցանիշով" ամեն երրորդ կնոջը ամուսինը օրումեջ քացու տակ է գցում, իսկ եթե հավատանք Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին, որ անպայման ուզում են ալյուրը "հարստացնել" քիմիական չգիտեմ ինչով, ապա "թաքնված ցուցանիշով"` սակավարյունությունից կործանվում են յուրաքանչյուր երրորդ երեխան եւ երրորդ հղի կինը: Լավ, գրողը տանի, այդ ինչո՞ւ փողոցներում չենք տեսնում բազում կապտուկավոր կանանց, կամ ասենք` երեսի գույնը լրիվ կորցրած երեխաների ու հղիների: Ի դեպ, այդ "հարստացումների" համատեքստում մի զարմանալի հայտարարություն արեց նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` որ մեր տղամարդիկ գաճաճ են, իսկ կանայք` գեշ, քանի որ ցինկի պակաս են ստանում, եւ այդ ցինկը պետք է ավելացնել ալյուրին: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է նախարարության աշխատակազմին խնդրել, որ Մենդելեեւի աղյուսակը հանկարծ նախարարին ցույց չտան... Թե չէ, ո՞վ գիտի, ինչքան տարր կա այդ աղյուսակում, հանկարծ որոշի, որ մեր ալյուրի մեջ դրանք պակաս են:
Իսկ հայտնի ընդդիմադիր ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ պատմեց ընդդիմադիր դաշտում տիրող մի զարմանալի մոլորության մասին` ըստ նրա` ընդդիմության հետ համագործակցող ազատամարտիկները նրան պատմել են, որ մարտ ամսին իշխանափոխություն կլինի. "Այդ քաղաքական կուսակցությունները, որքան ես հասկացել եմ Ազատամարտիկների դաշինքի անդամների հետ զրույցներից, իրենց խոստացել են, որ 2015թ. մարտ ամսին գնալու են արմատական փոփոխությունների իրականացման ճանապարհով, եւ խոստացել են իշխանափոխություն իրականացնել: Ելնելով նրանից, որ իմ ազատամարտիկ ընկերները հավատում են իրենց տված խոստումներին, ես խոստանում եմ մինչեւ նշված ժամկետը ձեռնպահ մնալ որեւէ քննադատություն հնչեցնելուց": Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է միայն մեջբերել մի պատառիկ ֆեյսբուքյան մի գրառումից. "Մեղա քեզ տեր, ասում են, թե ամեն ազգ արժանի է այն իշխանությանը, որն ունի: Լավ, հասկացանք` իշխանության մասով, հասկացանք, որ մեղավոր ենք այնքան, որ նման իշխանություն ունենանք, բայց այդ ի՞նչ մեղքերի համար ենք արժանացել այսպիսի ընդդիմության. նվնվան, պոռոտախոս, անիմաստ հայհոյող, 0-ական պատասխանատվության զգացումով ու բացարձակ անսկզբունք":

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում