"2008-Ի ՍԻՆԴՐՈՄԸ ԴԵՌ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՎՐԱՑ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ"
Արխիվ 12-16"2008-Ի ՍԻՆԴՐՈՄԸ ԴԵՌ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է ՎՐԱՑ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ"
Վրացագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի հետ անդրադարձավ հայ-վրացական կոմունիկացիոն խնդիրներին: Վրացագետը հիշեցրեց, որ բացի աբխազական երկաթուղու տարբերակից` քննարկվել է նաեւ Ավարա-Կախեթյան մայրուղու նախագծի տարբերակը, որը 19-րդ դարում հայտնի էր որպես կարեւոր ռազմավարական օբյեկտ: Վրաստանի ընդդիմությունը, սակայն, ըստ վրացագետի, սրերով է ընդունել այդ մայրուղու կառուցման մասին հայտարարությունը, քանի որ մտավախություն կա, որ այդ ճանապարհով ռուսական բանակը կմտնի Վրաստան:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

