ԴՈԼԱՐԻ ԿՈՒՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԿԱՅՈՒՆ ՄՆԱԼ
Արխիվ 12-16ԴՈԼԱՐԻ ԿՈՒՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՆԿԱՅՈՒՆ ՄՆԱԼ
"Իրավունքի" թղթակիցը երեկ շրջել է մի քանի առեւտրային բանկերում, տարադրամի փոխանակման կետերում ու ֆիքսել, որ դոլարի փոխարժեքը կարծես թե նվազելու միտում չունի: Դոլարի առքը տատանվում է 444-456, իսկ վաճառքը` 459-470 դրամի սահմաններում: Առքի ու վաճառքի նման մեծ տարբերություն առկա է նաեւ եվրոյի դեպքում: Առքը տատանվում է 541-555-ի, վաճառքը` 567-580 դրամի միջակայքում: Այսքանից հետո հարց է առաջանում` ինչից ելնելով էր ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարում, թե տեղի կունենա դրամի գերարագ արժեւորում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

