Ա. ՋԱՎԱԴՅԱՆԻ 5 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՕԴՈՒՄ
Ուղիղ 5 տարի առաջ, 2009 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ անդրադառնալով Հայաստանի բանկային համակարգում դիտվող դոլարիզացիայի աննախադեպ աճին եւ դրամի նկատմամբ վստահության վերականգնման ուղղությամբ ԿԲ-ի ծրագրերին` ասել է. "ԿԲ-ն մշակել է դոլարիզացիայի կրճատմանն ուղղված միջոցառումների փաթեթ: Առաջարկվող միջոցառումների համալիր փաթեթը ներկայում քննարկման փուլում է եւ շուտով կներկայացվի հանրությանը": Թե ինչ արդյունք տվեց Ա. Ջավադյանի միջոցառումների փաթեթը, երեւաց անցնող շաբաթվա ֆինանսական ճգնաժամից: Բոլոր դեպքերում, Հայաստանի կախվածությունը դոլարից շարունակում է շատ մեծ լինել:
Վարկերի շուրջ 2/3-ը տրվում են արտարժույթով: Իսկ թե ինչ է արվել Ա. Ջավադյանի կողմից վերջին 5 տարիների ընթացքում դոլարիզացիայի կրճատման ուղղությամբ, առաջիկայում կփորձենք ճշտել Կենտրոնական բանկից: