ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ «ՊԼՍՏԱՑ»
Արխիվ 12-16ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԷԼ «ՊԼՍՏԱՑ»
Դեկտեմբերի 11-ին «Իրավունքը» հրապարակել էր «ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԻՆ ԱՆԳԱՄ «SANITEK» -Ը ՉԻ ՕԳՆՈՒՄ. ՖՈՏՈ» վերտառությամբ հոդված, որտեղ ընթերցողին ներկայացրել էինք Ժուռնալիստների միության շենքի առջեւի մայթում` Պուշկին փողոցում կուտակված աղբակույտի մասին: Հոդվածի հրապարակումից օրեր անց «Իրավունքը» փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց` փաստորեն, Կենտրոնի թաղապետին անգամ «Sanitek-ի» աղբամանները չեն օգնում: «Sanitek»-ն իր հստակ ժամանակացույցով աշխատում է: Մեր խնդիրը բնակիչների հետ է: Դատարկ աղբամանի մեջ աղբը գցելու փոխարեն այն դնում են աղբամանի կողքին:
- Իսկ եթե աղբամանը լցված է:
- Այդպիսի բան մեր օպերատորը դեռեւս չի արել. չի թողել, որ աղբամանը լցվի, հետո գա:
- Մեր տեսախցիկն հակառակն է ֆիքսել: (Մեր կողքին կանգնած լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչն էլ իր հերթին ցույց տվեց լուսանկար, որն արվել էր Հանրապետության հրապարակում. «Sanitek-ի» լցված աղբամանի` կողքին աղբակույտեր: Ի պատասխան` Կամո Արեյանն ասաց:
- Ուղարկեք: Կարող է առաջին երկու ժամանակացույցի մեջ մի քիչ նեղված լինի: Մենք նոր աղբարկղեր ենք ավելացնում:
- Կենտրոնի թաղապետի աշխատանքից գո՞հ եք:
-Իր լիազորությունների մեջ կարողանում է հասցնել: Չեմ ասում` անթերի է:
- Պաշտոնանկության խնդիր չկա՞:
- Այդպիսի հարց դրված չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

