«ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՄԵԶ ՕԳՈՒՏ ՉԻ ՏԱԼՈՒ» ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՄԵԶ ՕԳՈՒՏ
ՉԻ ՏԱԼՈՒ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69 նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունները «գրողի ծոցն» ուղարկելու մասին: Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից անմիջապես հետո հնչեցին կարծիքներ այն մասին, որ անհրաժեշտ է նոր փաստաթուղթ ու նոր ձեւաչափ` հարաբերությունները կարգավորելու մասին: «Իրավունքը» «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանից պարզեց` ինչպիսի՞ն պետք է լինի այն նոր ձեւաչափը, որով անհրաժեշտ է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Ըստ քաղաքագետի` պետք է հիշել, որ ամեն ինչ իր գինն ունի. «Պարբերաբար խոսվում է հայ-թուրքական սահմանը բացելու ու դրա տնտեսական օգուտների մասին: Սակայն ավելի շատ Հայաստանը Թուրքիայից ներմուծում է, քան արտահանում: Հետեւաբար, հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական ոչ մի օգուտ չի տալու մեզ»:
Գագիկ Հարությունյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նախաձեռնողականություն հայկական կողմը չպետք է հանդես բերի, սպասողական այս վիճակը միանգամյան համարժեք է ռակա իրողություններին:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Ջեմալի թոռան Հասան Ջեմալի հայաստանյան այցին ու նրա գրքում տեղ գտած հակահայկական մտքերին` քաղաքագետի համոզմամբ` այդ գիրքը չպետք է թարգմանվեր հայերեն:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/24/500038/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/24/500038/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/09/24/500038/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

