"Ազգովի դոլար առնելու համար հերթ կանգնելուց առաջ պետք է մտածեինք"

Արխիվ 12-16

"Ազգովի դոլար առնելու համար հերթ կանգնելուց առաջ պետք է մտածեինք"



Ֆինանսական շուկայի վերջին զարգացումները վառ ապացուցեցին, որ մեր բնակչության վարքագիծը այս կամ այն երևույթի նկատմամբ, մեղմ ասած, տարօրինակ է: Ու ամենավատն այն է, որ ուղղված է ի վնաս հենց մեզ: Մի քանի օր առաջ ամբողջ ազգով լծվեցինք դոլար գնելու գործին: Դոլար առնում էինք ստացված աշխատավարձով, պահած խնայողություններով, իսկ այդ պահին գումար չունեցող մարդիկ փորձում էին դա անել անգամ վարկ վերցնելով: Շնորհակալություն բանկերին, որ ժամանակին դադարեցրեցին կանխիկ դրամով վարկերի տրամադրումը` բնակչությանն ինչ-որ չափով "փրկելով" էլ ավելի մեծ կորստներից:
Դատեք ինքներդ` ՀՀ դրամով բանկերում գումար պահող շատ ավանդատուներ վաղաժամկետ խզեցին իրենց ավանդները չարաբաստիկ դոլարը գնելու համար: Ավանդը վաղաժամկետ խզելիս, զրկվեցին իրենց տոկոսագումարներից: Հետ վերցրած ավանդի գումարով գնեցին դոլար բարձր կուրսով` նման վարքագծով նպաստելով արհեստական խուճապի խորացմանը և դոլարի` որպես մեծ պահանջարկ ունեցող ապրանքի, գնի բարձրացմանը: Չէ՞ որ որոշ նորաթուխ "տնտեսագետներ" հավաստի կանխատեսում էին որ մեկ դոլարի փոխարժեքը կհասնի մինչև 1000 դրամի…
Արդյունքում, կրկնակի անգամ տուժելով, գնեցինք դոլար, բա հետո՞: Մենք բոլորս ապրում ենք Հայաստանում, բոլորս էլ ծախսերը կատարելու ենք ՀՀ դրամով: Այսինքն հիմա էլ, առօրյա ծախսերը կատարելու համար, պետք է այդ գնված դոլարը փոխանակենք դրամի հետ, բայց` արդեն իջեցված կուրսով: Առավել ևս` առջևում ամանորյա գնումներն են: Փաստորեն տուժեցինք մեկ անգամ ևս:
Ազգովի դոլար առնելու համար հերթ կանգնելուց առաջ պետք է մտածեինք: Ու առաջին հերթին դա պետք է անեին պատկան մարմինները` բացատրելով, իրազեկելով բնակչությանը, որը պարտավոր չէր ճիշտ կողմնորոշվելու ստեղծված իրավիճակում: Փողը կորցնելու վախից` հրաժարվել բանկային ավանդներից, ակամայից ներքաշվել փոխարժեքային սպեկուլյացիաների մեջ և արժեզրկել վերջին խնայողությունները:
Ահա այն պատկերը, որը ունենք հիմա: Շահեցին այդ մարդիկ, որոնք առավել սառնասիրտ կամ ֆինանսապես գրագետ գտնվեցին և չմատնվեցին համընդհանուր տրամադրությանը` թողնելով իրենց ավանդները բանկերում: Փաստորեն այս մարդիկ չտուժեցին կուրսի տատանումից, ավելին` ավանդի տոկոսների հաշվարկը շարունակվեց բարձր դրույքաչափով, քանի որ խզում տեղի չունեցավ, խնայողություներն էլ ապահով մնացին բանկում` սպասելով նախատեսված նպատակի իրականացմանը:


Սոֆա Պետրոսյան



Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում