ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԵԹԵ ԱՆԳԱՄ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱ, ԴԱ ՄԵԶ ՇԱՏ ԲԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ» ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԳԵՏ. «ԵԹԵ ԱՆԳԱՄ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱ,
ԴԱ ՄԵԶ ՇԱՏ ԲԱՆ ՉԻ ՏԱԼՈՒ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց տարին` խոսելով մեր արտաքին քաղաքական դաշտում ձեռքբերումների ու բացթողումների մասին: «Նորավանք» գիտա-կրթական հիմնադրամի տնօրենն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ Հայոց ցեղասպանությունը որոշակի զսպաշապիկ է Թուրքիայի համար: «Կարծում եմ` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետք է մեր հույսը դնենք ներքին զարգացումների վրա»,- ասաց պրն Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 24-ի հրավերին, այն քաղաքագետը համարեց իր մեջ մի փոքր ինտրիգ պարունակող, բայց բացառեց, որ Էրդողանի պատվիրակությունը կգա Հայաստան. «Բայց եթե անգամ գան, կամ ինչ-որ բան հայտարարեն այդ օրը, դա մեզ շատ բան չի տալու»:
Մանրամասները`տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

