«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒՆԻ ՎՃՌԱԿԱՆ ՍԵՐՈՒՆԴ, ԻՍԿ ՍԱ ԱՊԱԳԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ»
Արխիվ 12-16«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒՆԻ ՎՃՌԱԿԱՆ ՍԵՐՈՒՆԴ, ԻՍԿ ՍԱ ԱՊԱԳԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹԵՐԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ»
Տարեմուտին ընդառաջ ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ «Իրավունքը» հետ զրույցում անդրադարձավ 2014 թվականի ներքին եւ արտաքին քաղաքական իրադարձություններին, 2015-ին սպասվելիք ծրագրերին եւ այս ողջ գործընթացում շեշտը դրեց երիտասարդության վրա` մեծ հույսեր կապելով հենց նոր սերնդի հետ. «Նոր սերունդն այսօր ավելի ճիշտ է մտածում, ավելի վճռական է եւ կարծում եմ` քաղաքական ուժերի այն սերունդը, որն անկախության առաջամարտիկն էր, պիտի կարողանա փիլիսոփայորեն ընկալել այս ամենը եւ փորձի նոր սերնդին ճանապարհ տալ` իր խորհուրդներով, իր անմիջական մասնակցությամբ: Այսինքն` սահուն սերնդափոխություն պիտի լինի: Այն մարդիկ, ովքեր ասում են, թե նոր սերունդը ճանապարհ չունի, պետք է հասկանան, որ նախեւառաջ Ատված ու բնությունն են սերնդափոխությունը կանխորոշել: Մնում է այս սերնդափոխությունն այնպես կատարվի, որ ինքնագիտակցումը նոր սերնդի երբեք չաղավաղվի եւ նախորդ սերնդի կատարած աշխատանքի մոտեցումները, փորձը երբեք չփորձեն ինչ-որ ձեւով թերագնահատել կամ նույնիսկ գերագնահատել: Այնպես որ, մենք ուժեղ ենք: Իհարկե, կլինեն ֆինանսական այսպիսի ճգնաժամներ , նաեւ մեկը մյուսի հետ բախումներ, կլինեն չհասկացվող երեւույթներ, բայց մի բան պարզ է, որ մենք արդեն նորանկախ Հայաստանում գրավել ենք ամենամեծ փիլիսոփայությունն ու խորհուրդը` հայ ժողովուրդն ունի վճռական սերունդ, իսկ սա ապագայի նկատմամբ թերահավատություն երբեք չի կարող առաջացնել ապրողներիս համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ. – ԱԺ նախագահի տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցը ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքում»:

