ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ. «ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՈՉ ՄԵԿԻ ՄՈՒՏՔԸ ՉԻ ՓԱԿԵԼ»

Արխիվ 12-16

ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ. «ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՈՉ

ՄԵԿԻ ՄՈՒՏՔԸ ՉԻ ՓԱԿԵԼ»

 

«Իրավունքը» դեկտեմբերի 9-ին  անդրադարձել է կենդանաբանական այգու ետնամասում բնակվող Գյուրջյան փողոցի բնակիչների խնդրին:

Հիշեցնենք` Գյուրջյան փողոցի բնակիչ Սյուզան Մարգարյանը մեր թղթակցին հայտնել էր, որ  կենդանաբանական այգին փակել է դեպի իրենց կացարաններ ու հողատարածքներ տանող ելքն ու մուտքը, որի պատճառով մոտ վեց ընտանիք դիմել է դատարան:  Ավելին` կենդանաբանական այգու ղեկավարությունը քաղաքապետարանի թույլտվութամբ պահանջել է բնակիչներից ազատել տարածքը, քանի որ քաղաքապետարանի թույլտվությամբ այգու ընդլայնման  ծրագիր է իրականացվելու:

- Պրն Արեյան, սոցիալական ի՞նչ խնդիր է լուծում քաղաքապետարանը:  Գյուրջյան փողոցի բնակիչներին, ըստ էության, կացարաններից վտարելով:

- Նման հարցադրում չկա: Ձեր ստացած ահազանգը ճիշտ չէ:

- Բայց այդ հողատարածքը, որի  վրա կառուցվել են տնակները, համայնքապատկան  տարածք է  (քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյաննը մեզ հետ զրույցում այդպես էր հայտարարել-խմբ.), հետեւաբար,  ինչքան  դեռ կարող են բնակվել  այդտեղ քաղաքացիները:

- Նրանք այդ տարածքում կառուցել են իրենց տնամերձ հողամասերը, օգտագործում են: Այդ խնդիրը բազմիցս քննարկվել է քաղաքապետարանում: Տարիներ առաջ գույքագրվել է տարածքը: Որեւէ մեկը խնդիր չի դրել նրանց առաջ դուրս գալու այդ  տարածքից:

- Մեզ հետ զրույցում Սյուզան Մարգարյանը նաեւ հայտարարեց, որ 2002 թ-ից անընդմեջ դիմել են քաղաքապետարան` սեփականաշնորհելու տարածքը, սակայն կամ  քաղաքապետարանը  նրանց մերժել է, կամ անորոշ պատասխան տվել:

- Այդպիսի կարգավիճակ դեռ չեն կարող ստանալ, քանի որ  դրանք ինքնակամ շինություններ են: Հողի կարգավիճակը թույլ չի տալիս, որ սեփականաշնորհման  կարգավիճակ ստանան:

- Դուք տեղյա՞կ եք, որ մոտ վեց ընտանքի դիմել է դատարան:

-Այո, այո:

- Բնակչուհին մեզ հետ զրույցում ասաց, որ կենդանաբանական այգին դեպի իրենց կացարաններ ելքն ու մուտքը փակել է:

- Չկա այդպիսի բան:

- Ապա ինչո՞ւ են դիմել դատարան:

- Չգիտեմ: Չգիտեմ, թե ինչ հայցով են դիմել:

- Հայցով, որ կենդանաբանական այգին իրենց տան  ելքն ու մուտքը փակել է...

- Որեւէ մեկի դուռը չի փակվել այնտեղ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում