Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՆԳՍՏԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16Ո՛Չ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՆԳՍՏԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնի մոտ կազմակերպվել էր ոչ Թուրքիայում հանգստին թեմայով ակցիա, որի նպատակն էր կոչ անել մեր համաքաղաքացիներին իրենց հանգիստը չանցկացնել Թուրքիայում եւ չհարստացնել մեր թշնամուն: Ակցիայի նախաձեռնող «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այս ակցիան շարունակակական է լինելու: Ակցիայի ֆինանսավորում իրականացրել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության ջանքերով: «Իրավունքը» հիմնադրամի ղեկավար, պատգամավոր Կարեն Ավագյանից հետաքրքրց, թե քանիսն են նրա գործընկեր-պատգամավորներից հանգստանում Թուրքիայում: «Ում ես ճանաչում եմ, ոչ ոք»,- իր գործընկների տեղը երաշխավորելով ասաց պատգամավորը:
Սակայն, կարծես , թե ինքը Կարեն Ավագյանը այնքան էլ վստահ չէ, որ այսպիսի ակցիաներով հնարավոր է ինչ-որ բան փոխել:
Հ. Գ. Սա, իհարկե, ողջունելի ակցիա է, որն ինչ-որ ձեւով կանդրադառնա հանրային գիտակցությա վրա, բայց հետաքրքրիր եւ զարմանալի, թե ինչո՞ւ, օրինակ, Կարեն Ավագյանը չէր առաջարկել ակցիան անցկացնել ԱԺ-ի, կամ այն օլիգարխների տան դիմաց, որոնք ջանք, եռանդ ու գումար չեն խնայում անթալիաներում հանգստանալու, ինչու չէ նաեւ բիզնես իրականացնելու համար: Ինչ վերաբերվում է հասարակ ժողովրդի կողմից Թուրքիայում հանգստանալու հնարավորությանը, այն էլ այս սոցիալ-տնտեսական ծանր վիճակում` դրամի գերարժեզրկման պայմաններում, դա պարզապես անհնար է ու ծիծաղելի:
Մանրամասները` տեսանյութերում

