ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՓՄՁ-ՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ ՀԱՇՎԱՐԿԱԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Արխիվ 12-16

ՅՈՒՆԻԲԱՆԿԸ ՓՄՁ-ՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՆՎՃԱՐ

ՀԱՇՎԱՐԿԱԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ


ՙԱջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը՚ ակցիայի շրջանակներում Յունիբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է անվճար հաշվարկադրամարկղային սպասարկում

Յունիբանկը հայտարարում է ՙԱջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը՚ նոր ակցիայի մեկնարկման մասին, որն ուղղված է տնտեսության առաջխաղացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունեցող փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խթանմանը:

Բանկն առաջարկում է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին բանկային հաշիվների բացում եւ սպասարկում արտոնյալ պայմաններով`

. հաշվի բացում` անվճար

. հաշվի սպասարկում` անվճար

. հաշվից քաղվածքի, տեղեկանքի տրամադրում` անվճար

. չեկային գրքույկի տրամադրում` անվճար

. դրամական փոխանցումների իրականացում (ներբանկային, միջբանկային փոխանցումներ)` անվճար

. ՙԻնտերնետ Բանկ-Հաճախորդ՚ համակարգի տեղադրում, ուսուցում եւ սպասարկում` անվճար

. արտարժույթի փոխանակում` հատուկ փոխարժեքների սահմանում

Առաջարկից կարող են օգտվել այն ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները, որոնց ամսական շրջանառությունը չի գերազանցում 50 մլն ՀՀ դրամը, իսկ աշխատակիցների քանակը` 100-ը: Ակցիան նախատեսված է նոր հաճախորդների համար եւ գործում է միայն 20.12.2014-ից մինչեւ 28.02.2015թ. բացվող հաշիվների համար:

Յունիբանկը մշտապես ակտիվ աշխատել է փոքր եւ միջին բիզնեսի հետ` առաջարկելով նրանց հետաքրքիր եւ շահավետ պայմաններ ինչպես վարկավորման, այնպես էլ` սպասարկման համար: ՓՄՁ-ների համար բանկային ծառայությունների հասանելիության եւ հարմարավետության բարձրացման նպատակով, ամանորյա տոների նախաշեմին բանկը որոշեց հայտարարել հատուկ ակցիա, որը փաստորեն ենթադրում է հաշվարկադրամարկղային ծառայությունների ողջ փաթեթի մատուցումը` անվճար:

Իրավաբանական անձանց համար Յունիբանկը նաեւ գործողության մեջ է դրել ՙԱմանորյա+՚ նոր ավանդը բարձր` մինչեւ 16% տարեկան տոկոսադրույքով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում