ԱՐԳԵԼՎԱԾ ԴԵՂՈՐԱՅՔ ԴԵՂԱՏՆԵՐՈ՞ՒՄ
Արխիվ 12-16ԱՐԳԵԼՎԱԾ ԴԵՂՈՐԱՅՔ ԴԵՂԱՏՆԵՐՈ՞ՒՄ
Թեպետ ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 2999-Ա հրամանով դադարեցվել է Ֆրանսիայի «Ֆամար Օրլեանս» դեղագործական ընկերության արտադրության «Թերաֆլյու» էքստրա` խնձորի եւ դարչինի համով դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում, սակայն այն լայնորեն շարունակվում է վաճառվել որոշ դեղատներում: Ավելին` դեղատները որոշել են այս ամենից վնասով դուրս չգալ ու «Թերաֆլյուի» գինը դարձրել են 570 դրամ: Ինչեւէ, հիշեցնենք դեղագործական կազմակերպություններին, որ Առողջապահության նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծողները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից եւ բժշկական կազմակերպություններից հետ հավաքեին առկա բոլոր խմբաքանակները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

