«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ Է ԴԵՌ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ»

Արխիվ 12-16

«ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՄ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ Է ԴԵՌ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՆ»

 

Այսօր Մելիք Ադամյան փողոցում գտնվող Կառավարության նիստերի դահլիճում կայացավ Երկրապահ կամավորական միության «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպության 5-րդ համագումարը, որը նշում էր նաեւ իր գործունեության 10-ամյակը:

 

«ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՌԱՆԳՈՒՄ ԵՆՔ ԱՐԺԱՆԱՎՈՐ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ՍԽՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏ ՍԵՐՆԴԻ»

 

Համագումարի ժամանակ նախ իր ողջույնի խոսքով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ- լեյտենանտ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «Շնորհավորում եմ եռասերունդ Երկրապահ կամավորականների միությանը այս տոնական իրադարձության կապակցությամբ, շնորհավորում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ժողովրդին: Պատանի եւ երիտասարդ երկրապահական կառույցների հիմնումն ու հզորացումը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ժառանգությանը տեր կանգնելու ամենաճիշտ ուղին էր: Երիտասարդ երկրապահ կառույցը առանցքային նշանակություն ունի երկրապահական ընտանիքում սերունդների կապը երաշխավորելու տեսանկյունից: Հարգելի՛ մեր երիտասարդներ, ես տեսել եւ գնահատում եմ ձեր հոգատարությունը կրտսեր սերնդի նկատմամբ, որոնց համար դուք ավագ եղբայրներ եւ քույրեր եք, ճիշտ, հայեցի դաստիարակության կենդանի օրինակ: Երիտասարդ երկրապահն այսօր առհասարակ,  հայրենասիրության օրինակ է հայ երիտասարդության համար: Ես, որպես Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, ընդգծեմ, որ Երկրապահում երիտասարդները դաստիարակվում, կրթվում են որպես լիարժեք հայ. նրանք դառնում են Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացի՝ պիտանի մարդ հայրենիքի, պետության եւ իրենց ընտանիքների համար: Մեր երիտասարդները գիտակցում են, խոր ըմբռնումով են մոտենում փաստին, որ իրենք են Հայաստանի վաղվա տերերը, որ իրենցն է այս հայրենիքը»: Ապա հավելեց. «Ավագ սերնդի երկրապահների` Արցախյան պատերազմի մասնակիցների անունից վստահեցնում եմ՝ մենք հավատում ենք նոր սերնդին, մենք հավատում ենք ձեզ, երիտասարդ երկրապահներ, ինչպես ինքներս մեզ ենք հավատում եւ վստահում: Երիտասարդ սերնդի նկատմամբ իմ վստահությունն ամրապնդվել է դեռ Արցախյան պատերազմի օրերին, երբ մեր կողքին իրենց քաջ արարքներով աչքի էին ընկնում տասնյակ պատանիներ, հարյուրավոր երիտասարդներ: Համոզված եմ, որ Հայաստան պետությունը ժառանգում ենք արժանավոր, հայրենասեր, սխրանքների պատրաստ սերնդի, մարդկանց, ովքեր տեր են կանգնելու մեր հաղթանակներին, պահպանելու եւ ավելացնելու են մեր նվաճումները: Երկրապահաբար դաստիարակված երիտասարդներն են, որ այսօր էլ, անհրաժեշտության դեպքում՝ անգամ կյանքի գնով, կարողանում են կանխել մեր պետության թշնամիների դիվերսիոն թափանցումների փորձերը, կարողանում են ամենահզոր բանակներին հիացնող ժամանակակից ռազմական օպերացիաներ ծրագրել եւ իրականացնել»:

 

« «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԵՐԿՐԱՊԱՀԸ» ՄԵՐԺՈՒՄ Է ԱՅԴՊԻՍԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՎ ՈՒ ԱՆՀԵՌԱՆԿԱՐ ՎԱՐՔԱԳԻԾԸ »

 

Իսկ ԵԿՄ «Երիտասարդ Երկրապահ» կազմակերպության նախագահ ԷԴԳԱՐ ԲԱՐՍԵՂՅԱՆՆ իր ելույթում նախ ներկայացրեց  երիտասարդ երկրապահների կատարած աշխատանքները. «Երիտասարդ երկրապահն այսօր 10 տարեկան է: Ուրեմն` ժամանակն է գնահատել ու արժեւորել անցյալի դրական ձեռքբերումները, համարելով դրանք կայացած իրողություն եւ վերցնել հերթական, ավելի բարձր նշաձող ու հետեւողկանորեն ձեռնամուխ լինել դրանց նվաճմանը: Այդպիսի նշաձող պետք է հանդիսանա առաջին հերթին հայ երիտասարդի բարոյահոգեբանական կերտվածքի ամրապնդումն ու հաղթողի ոգու սերմանումը յուրաքանչյուրի հոգում:  Սա ոչ թե իմ բարի ցանկությունն է միայն, այլ օրվա հրամայական, որը պատգամել է մեզ ԵԿՄ 10-րդ հոբելյանական  համագումարը՝ հանձինս հանրապետության նախագահի եւ մեր զորավարի համագումարի դահլիճում հնչեցրած հանձնարարականի»: Ըստ Է. Բարսեղյանի, համագումարը կայանում է մեր պետության զարգացման այնպիսի փուլում, երբ փորձեր են կատարվում անտեսել ամեն մի ձեռքբերում քաղաքական ու տնտեսական ոլորտներում` ստվերելով ու պախարակելով իշխանության ամեն մի նախաձեռնություն. «Հասկանալի է, թե ինչ նպատակով: Սա պետության հանրային մարմինների խնդիր է: Սակայն բացարձակ անհասկանալի, անընդունելի ու անթուլատրելի ենք համարում այն նկրտումները, երբ փորձեր են կատարվում պառակտել երկրապահի միասնականությունը, կուսակցական, կամ նեղ անձնական ճղճիմ շահերից ելնելով ստվեր գցել մեր ազատամարտի, նրա  հաղթանակը կերտողների եւ նույնիսկ համաժողովրդական երախտագիտության արժանացած հերոսների վրա: Դրա անմիջական հետեւանք է այն փաստը, որ վերջին շրջանում տարբեր զանգվածային լրատվամիջոցներում, հանրահավաքներում ու միջանձնային զրույցներում հաճախ հնչում են տեսակետներ, որոնք կասկածի տակ են դնում հարկ եղած դեպքում հայ երիտասարդի հայրենիքին ծառայելու թշնամուն առճակետելու  ցանկություններն ու կամքը: Համագումարի անունից հայտարարում եմ, որ «Երիտասարդ երկրապահը» մերժում է այդպիսի հայրենադավ ու անհեռանկար վարքագիծը և կոչ եմ անում հայազգի բոլոր հայրենասեր երիտասարդներին՝ սթափ գնահատել մեր հակառակորդի հետ շփման գծում տիրող իրողությունը եւ այդ համատեքստում օբյեկտիվ գնահատական տալ այդպիսի վայ գործիչների նկրտումներին»: Ապա հիշեցրեց, որ մեր պատմությունը վկայում է, որ մեր ազատագրական պայքարը պսակվել է հաղթանակով միայն գիտակցված միասնականության ու ազգային ոգու պարագայում. «Իսկ ի՞նչ է պատմությունը, եթե ոչ դաս, պատգամ, խրատ գալիք սերունդներին: Ով իր պատմությունից դասեր չի քաղում ուրեմն` թերհաս է, իսկ եթե դիտավորություն կա, ուրեմն դավաճան է»:

 

ՎԵՐԱՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԵԿՄ-ՈՒՄ

 

Այնուհետև երիտասարդ երկրապահները ներկայացրին «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության կանոնակարգի մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու մասին որոշումը, որից հետո տեղի ունեցավ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության վարչության ընտրությունները: Արդյունքում «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության նախագահ միաձայն վերընտրվեց ԷԴԳԱՐ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ: Իսկ փոխնախագահների քվեարկությանը  միջամտեց նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը` առաջարկելով ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԻՆ ընտրել որպես ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության փոխնախագահ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում