ԴԵՐԱՍԱՆ ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵՑ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ

Արխիվ 12-16

ԴԵՐԱՍԱՆ ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ՄԱՂԹԵՑ ՁՄԵՌ ՊԱՊԻԿԻՆ


Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկ թատրոնի համար անցնող տարին բեղմնավոր տարի է եղել, այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ. «Տարվա ընթացքում Պարույր Սեւակի բանաստեղծությունների հիման վրա բեմադրեցի «Խաղում ենք Սեւակ» ներկայացումը: Այն Սեւակի պոեզիայով հագեցած 1 ժամ 10 րոպե տեւողությամբ ոչ թե ասմունք էր, այլ` բեմականացում: Հետո թատրոնում բեմադրեցինք ֆրանսիական գործ` երիտասարդ ռեժիսորի կողմից, որտեղ նաեւ իմ մասնակցությունը կար` որպես գեղարվեստական ղեկավար: Ինչպես նաեւ տարվա ընթացքում ինքս բեմադրեցի 3 դերասանների հոբելյանական երեկոներ: Իսկ այս օրերին խաղում ենք «Կարմիր գլխարկի» մոտիվներով Ամանորի ներկայացումը»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու կարեւորեց 2015-ի գործունեությունը. «Ամենակարեւորը` 2015 թվականին իմ ուշք ու միտքը միայն Եղեռնի 100-րդ տարելիցին պատշաճ մոտենալն է, որ պետք է գործ անենք: Եթե կարողանամ գտնել եւ իրականացնել այն, ինչ մտածում եմ, ապա լավ կլինի: Դեռ չեմ կարողանում կողմնորոշվել, չեմ ուզում հենց այնպես պիես լինի, այ, օրինակ` Փարաջանովի ոճի մեջ այնպիսի մի գործ լինի, որտեղ ցուցադրես ներկայացումը, բոլոր ազգերը հասկանան, որ դա մեզ հետ է կապված: Ոչ թե խոսքը` այլ պատկերները խոսեն Ցեղասպանության մասին: Եթե այդպիսի մի գործ կարողանամ ստեղծել, դա կլինի իմ ամենամեծ գործը: Նույնիսկ, եթե այս տարի ոչ մի գործ էլ չբեմադրեմ, կհամարեմ, որ մինչեւ այսօր իսկապես ճիշտ եմ ապրել»:

Վաստակավոր արտիստը շնորհավորելով բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը մաղթեց երջանկություն եւ. «Անկախ ամեն ինչից, ինչ դժվարություններ են մեզ խոստանում, ինչ ճգնաժամեր են մեզ առաջարկում, ուզում եմ, որ բոլորս հոգով զինված լինենք մի մարդու պես եւ բոլոր դժվարությունները կհաղթահարենք, վստահ եմ»,- ասաց Հ. Մնացականյանն ու առողջություն մաղթեց Ձմեռ պապիկին. «Ձմեռ պապիկն այնքան առողջ լինի, որ բոլոր հիվանդ, տկար երեխաներին ու նրանց ծնողներին առողջություն բերի, իսկ ծնողազուրկ փոքրիկներին` կրկնակի նվերներ բերի, որպեսզի այդ մանուկները հանկարծ չզգան որ անտեսված են հասարակությունից»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում