«ԲԱՆՏԻՑ ՈՂՋ ԴՈՒՐՍ ՉԵՍ ԳԱ». ԱՂՋԻԿԸ ԽՈՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ Է

Արխիվ 12-16

«ԲԱՆՏԻՑ ՈՂՋ ԴՈՒՐՍ ՉԵՍ ԳԱ». ԱՂՋԻԿԸ ԽՈՐԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ Է

 

Այսօր ամբողջ աշխարհում առաջադեմ մարդկությունը միավորվել ու պայքարում է Մեծ Բրիտանիայի եւ Իրանի քաղաքացի ՂՈՆՉԵ ՂԱՎԱՄԻԻ ճակատագրի համար, քանի որ դեպքը որքան էլ բացառիկ է ու ցնցող, նույնքան էլ անիրական ու զավեշտալի է թվում: Աղջիկը ձերբակալվել է Իրանում ո՛չ ավել, ո՛չ պակաս տղամարդկանց վոլեյբոլի խաղ դիտելու պատճառով: Նրա եղբայրը` ԻՄԱՆ ՂԱՎԱՄԻՆ, Change.org-ի միջոցով խնդրագիր է պատրաստել` պահանջելով Իրանի եւ Մեծ Բրիտանիայի կառավարություններին անել ամեն ինչ, որպեսզի Ղոնչեն տուն վերադառնա: Այս խնդրագրի ներքո ստորագրել են ավելի քան 700 հազար մարդ: Խնդրագրում մասնավորապես ասված է.

«2014թ. հուլիսից իմ քույրը անազատության մեջ է Թեհրանում: Նա ձերբակալվել է միայն այն պատճառով, որ այցելել է տղամարդկանց վոլեյբոլի խաղի: Իմ քույրը` Ղոնչե Ղավամին, ունի երկքաղաքացիություն` բրիտանական եւ իրանական: Նա ընդամենը մի քանի ամսով այցելել էր Իրան` աշխատելու բարեգործական կազմակերպությունում, որը զբաղվում է անտուն երեխաների կրթությամբ:

Ղոնչեն իսկապես որոշել էր դիտել խաղը, եւ հենց դրա համար էլ նրան ձերբակալեցին: Նա կարծում էր, որ կանանց թույլ կտան դիտել խաղը այն բանից հետո, երբ Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան այդպիսի պահանջ էր ներկայացրել իրանական իշխանություններին: Նրա ձերբակալությունը ողբերգական սխալ է: Խնդրում եմ` օգնե’ք ինձ քրոջս տուն վերադարձնել:

Amnesty International-ը  հրատապ ակցիա էր կազմակերպել քրոջս աջակցելու համար: Amnesty-ի կարծիքով Ղոնչեն խորը հոգեբանական ճնշման տակ է եւ նրան ասել են, թե «բանտից ողջ դուրս չես գա»: Նրանք նաեւ ասում են, որ «Ղոնչեի փաստաբանին թույլ չի տրվել հանդիպել նրա հետ, եւ նույնիսկ նրա գործը չեն տվել ուսումնասիրելու համար»:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն ասել է, որ տեղյակ է քրոջս ձերբակալման մասին, բայց ոչինչ անել չի կարող, քանի որ Իրանում իր դիվանագիտական ազդեցությունը սահմանափակ է: Մենք գիտենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է անել ավելին Ղոնչեին փրկելու համար, ով Մեծ Բրիտանիայի քաղաքացի է: Մենք արդեն համոզվել ենք, որ եթե ճնշենք իշխանություններին, նրանք կարող են ազդեցության ավելի արդյունավետ ուղիներ գտնել:

Ես պարզապես ցանկանում եմ քրոջս տուն վերադարձնել: Նա չպետք է ձերբակալվեր եւ կրեր այդպիսի տանջանքներ բանտում: Խնդրում եմ` օգնեք ինձ վերջ դնել այս մղձավանջին»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում