Ա. ՋԱՎԱԴՅԱՆԻ 5 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՕԴՈՒՄ
Արխիվ 12-16Ա. ՋԱՎԱԴՅԱՆԻ 5 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՕԴՈՒՄ
Ուղիղ 5 տարի առաջ, 2009 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը անդրադառնալով Հայաստանի բանկային համակարգում դիտվող դոլարիզացիայի աննախադեպ աճին և դրամի նկատմամբ վստահության վերականգնման ուղղությամբ ԿԲ-ն ծրագրերին՝ ասել է. «ԿԲ-ն մշակել է դոլարիզացիայի կրճատմանն ուղղված միջոցառումների փաթեթ: Առաջարկվող միջոցառումների համալիր փաթեթը ներկայում քննարկման փուլում է և շուտով կներկայացվի հանրությանը»:
Թե ինչ արդյունք տվեց Ա. Ջավադյանի միջոցառումների փաթեթը երեւաց անցնող շաբաթվա ֆինանսական ճգնաժամից: Բոլոր դեպքերում Հայաստանի կախվածությունը դոլարից շարունակում է շատ մեծ լինել: Վարկերի շուրջ 2/3-ը տրվում են արտարժույթով: Իսկ թե ինչ է արվել Ա. Ջավադյանի կողմից վերջին 5 տարիների ընթացքում դոլարիզացիայի կրճատման ուղղությամբ առաջիկայում կփորձենք ճշտել Կենտրոնական բանկից:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

