ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՍ ՕՐԵՐԻՆ 4 ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Արխիվ 12-16

ԱՐԴՅՈ՞Ք ԱՅՍ ՕՐԵՐԻՆ 4 ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ

ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

 

Վերջին օրերի դոլարի կուրսի կտրուկ բարձրացումը եւ դրամի կտրուկ նվազումը մեծ խուճապ առաջացրեց հանրապետությունում, որի արդյունքում մեծ ու փոքր խանութներում կարելի էր հասնել աստղաբաշխական թվերի հասնող ապրրանքի գների: Փաստի առաջ կանգնեցին հատկապես այն անձինք, ովքեր գործ ունեին բանկերի հետ եւ ստիպված էին հերթական վարկի մարումը, կամ գործարքը իրականացնել բարձրացված փոխարժեքով: Ով տուժվեց այս ամենից բնականաբար հասկանալի է, իսկ ով շահեց էլի հասկանալի է` անխոս բանկերը: Այսօր, լրատվամիջոցներում, մասնավորապես, «Հայկական ժամանակ» օրաթերթում նշված է, որ վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ում գործող 4 բանկերի ղեկավարներ  հրաժարական են ներկայացրել: Իսկ թե որքանով այն կապ ունի դրամի կտրուկ արժեզրկման եւ արտարժույթի շուկայում լարված իրավիճակի ու սպեկուլյացիաների հետ դեռ պարզ չէ: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների հրաժարականներ են ներկայացրել <Արցախբանկի> վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, <Ինեկոբանկի> գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, <Առեքսիմբանկի> գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը եւ <ԲՏԱ բանկի> (Ղազախական) գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը, վերջինս իր դիմումը ներկայացրել է մեկ շաբաթ առաջ, քանի որ վերադառնում է հայրենիք` Ղազախստան: Իսկ ահա <Առեքսիմբանկի> գլխավոր տնօրենը, ըստ նույն լրատվամիջոցի, տեղեկությունների տեղափոխվում է այլ աշխատանքի` Ռուսաստանի դաշնությունում: Ինչ վերաբերում է <Արցախբանկի> եւ <Ինեկոբանկի> ղեկավարներին, ապա նրանց հրաժարականների իրական դրդապատճառները նշված չէին:

Մեզ հասած տեղեկություններով չի բացառվում, որ իշխանություններն կարող էին ստիպել, որպեսզի որոշ բանկերի ղեկավարներ ազատվեն աշխատանքից, պայմանավորված վերջին օրերին դրամի կտրուկ արժեզրկման եւ արտարժույթի շուկայում լարված իրավիճակներ ստեղծելու պատճառով: Բոլոր դեպքերում մեզ հայտնի դարձավ, որ շաբաթվա ընթացքում Կենտրոնական բանկը ստուգումներ է անցկացրել առեւտրային բանկերում, որպեսզի հայտնաբերի, թե որ առեւտրային բանկերն են ստեղծում դրամի արհեստական արժեզրկումը, չվաճառելով դոլարներ եւ այլ սպեկուլյատիվ գործողությունների դիմելով: Մեզ հասած տեղեկություններով, մի քանի բանկերի ղեկավարներ ենթարկվել են պատասխանատվության: Մենք փորձեցինք վերոնշյալ բանկերից եւս տեղեկություններ ստանալ մամուլում հրապարակված տեղեկատվության առնչությամբ:

<Ինեկոբանկ>- Ս.թ. դեկտեմբերի 20-ին Ձեր կայքի/լրատվամիջոցի կողմից հրապարակվել է տեղեկատվություն Ինեկոբանկ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն պրն. Ավետիս Բալոյանի հրաժարականի վերաբերյալ: Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Խնդրում ենք նշված լուրը անհապաղ հեռացնել Ձեր կայքից և հրապարակել հերքում: Խնդրում ենք նաև հետագայում Բանկի հետ կապված ցանկացած տեղեկատվություն ճշտել Բանկի PR ծառայության հետ:

Պարոն Ավետիս Բալոյանը հանդիսանում է “Ինեկոբանկ” ՓԲԸ հիմնադիր և խոշոր բաժնետեր, ում պատկանում է բանկի կապիտալի 35 %-ը: Հիմնադրման օրվանից արդեն մոտ 20 տարի է Ա. Բալոյանը բանկում զբաղեցնում է ղեկավար պաշտոն, այդ թվում տարբեր ժամանակներ եղել է խորհրդի նախագահ կամ գործադիր տնօրեն:

Իսկ <Արցախբանկ>-ից տեղեկացրեցին, որ վարչության նախագահ Կամո Ներսիսյանն այս պահին իր աշխատասենյակում է ու աշխատում է: «Եթե որեւէ տեղեկատվության տիրապետենք, մենք մամլո ասուլիս կհրապարակենք»- նշեցին <Արցախբանկ>-ից:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում