ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԱՅՍՔԱՆԻՑ ԱՎԵԼ ԻՆՋԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ԱՅՍՔԱՆԻՑ ԱՎԵԼ
ԻՆՋԵԼՈՒ ՄԻՏՈՒՄ ՉՈՒՆԻ
Թեեւ դոլարի սրընթաց ու արհեստական արժեւորումը ժամանակավորապես կանխվել է, սակայն դոլարի փոխարժեքը իջնելու միտում չի դրսեւորում: «Իրավունքի» թղթակիցն այսօր մի քանի բանկերում ու տարադրամի փոխանակման կետերում է եղել ու ֆիքսել, որ դոլարի փոխարժեքը տատանվում է 440-445 դրամի, իսկ վաճառքը 460-465-ի սահմաններում: Երեկվա հետ համեմատ` էական իջեցում դեռ չի արձանագրվել:
Ի դեպ, ինչպես այսօր գրել էր լրատվամիջոցներից մեկը, չորս բանկերի ղեկավարների հրաժարական են ներկայացրել, իսկ օրեր առաջ ԿԲ-ու ՀՀ վարչապետը հայտարարել, որ սպեկուլյանտները կպատժվեն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

