ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է ՍԵՌԱՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ


Հայաստանում տարեցտարի ավելանում են ՄԻԱՎ-ով և սեռավարակներով հիվանդների հայտնաբերման դեպքերը: Այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 305 ՄԻԱՎ վարակի դեպք: Այդ մասին հայտարարեց Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի անանուն խորհրդատվության և հետազոտման ծառայության համակարգող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նա կարևորեց խնդիրը՝ նշելով, որ սեռավարակի առկայության անգամ մեկ դեպքը Հայաստանի համար շատ խնդրահարույց է, քանի որ այն իրենից ներկայացնում է վերարտադրողական ֆունկցիաների խանգարումներ:
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանում սեռավարակների քանակը ավելացման միտում է դրսևորում: Սեռավարակներից հատկապես ֆլամիդիոզը գրանցել է արագ զարգացում: Մյուս կողմից, խնդիրը հետազոտելուց պարզ կդառնա, որ ոչ թե ավելացել են սեռավարակների քանակը, այլ աճել է մասնագիտացված կենտրոնների թիվը, որտեղ բացահայտվում և գրանցվում են սեռավարակները»,- ասաց Հովհաննիսյանը «Սեռավարակների տարածման իրավիճակը Հայաստանում. ՄԻԱՎ-ով դեպքերի աճ 2014-ին» լրագրողների հետ կայացած թեմայով զրույցի ժամանակ:

Նրա կարծիքով Հայաստանում բավականին դժվար է ճշգրիտ գնահատել սեռավարակների տարածման աստիճանը և ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց քանակը, ինչը պայմանավորված է գոյություն ունեցող կարծրատիպերով: «Մեր երկրում դեռ առկա է կարծրատիպը, որ բժշկի դիմելն ամոթ է: Բժշկի դիմելու համար հաճախ մարդիկ, ասենք, Սպիտակից գնում են Վանաձոր, իսկ Վանաձորից՝ Սպիտակ, որպեսզի հիվանդության մասին ոչ ոք չիմանա: Այդ պատճառով սեռավարակի ճշգրիտ քանակության բացահայտումը շարունակելու է մեր երկրում խնդիր մնալ»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ այդ կերպ մարդիկ ցանկանում են խուսափել իրենց շրջապատի հնարավոր բացասական վերաբերմունքից:

Սեռավարակների տարածման ռիսկային խմբերն են, ըստ Հովհաննես Հովհանիսյանի, միգրանտները, որոնք գնում են արտագնա աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն, որն ունի սեռավարակների տարածման բարձր ցուցանիշներ, և մարմնավաճառները: «Մարմնավաճառների մոտ սեռավարակ հիվանդությունների տարածվածությունը հասնում է մինչև 60%, ինչը մտահոգիչ ցուցանիշ է»,- վկայեց մասնագետը:

Ինչպես տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ Հայաստանում սիֆիլիսով հիվանդների քանակը շատ ավելի քիչ է, բայց դա չի խոսում այդ հիվանդությամբ վարակվածների քանակի կրճատման մասին: «Ուղղակի մարդիկ քիչ են դիմում բժշկի ու, ըստ այդմ, հիվանդությունը տեսանելի չէ հիմա: Բայց մեկ կամ երկու տարի հետո այն կարող է պայթունի տեսքով ի հայտ գալ», - կարծում է Հովհաննիսյանը:

Ըստ ասուլիսի բանախոս՝ Ուկրաինայում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ Ալիանսի» ԵՄ ծրագրի տարածաշրջանային տնօրեն ԼԵՍՅԱ ԽՄԵԼԻ՝ տարածաշրջանում սեռավարակների թեման մնում է խնդրահարույց: «Ըստ UNAIDS-ի համաշխարհային զեկույցի՝ մեր տարածաշրջանում արձանագրվել է սեռավարակների 5 տոկոս աճ` 110 հազար նոր դեպք: Խնդիր է ոչ միայն բուժումը, այլև կանխարգելումը, ինչը ենթադրում է հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացում խնդրո առարկայի մասին»,- նշեց Խմելը:

Նա տեղեկացրեց, որ Համաշխարհային ֆոնդը շուտով կդադարեցնի ֆինանսավորումը ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում (Ուկրաինա, Բելոռուս, Մոլդովա, Հայաստան, Վրաստան  Ադրբեջան) մասնագիտական կառույցներին ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակների դեմ պայքարի հարցում: «Այդ պարտականությունը իրենց վրա պետք է վերցնեն համապատասխան երկրների կառավարությունները: Ֆոնդի Ֆինանսավորումը պետք է փոխարինել պետական ֆինանսավորմամբ, որի ուղղությամբ մենք աշխատանքներ իրականացնում ենք», - ասաց Լեսյա Խմելը:

Ամփոփելով ասուլիսը՝ երկու բանախոսներն էլ սեռավարակների կանխարգելման հարցում կարևորեցին դպրոցներում սեռական դաստիարակության մասին համապատասխան գիտելիքների տրամադրումը:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում