19 - 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ
Արխիվ 12-1619 - 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ
ԽՈՅ- Եթե իրավական խնդիրներ ունեք, դրանք անսպասելի լուծում կստանան: Չի բացառվում, որ դուք ավելի շատ կծանրաբեռնվեք: Կարող են տհաճ իրավիճակներ ստեղծվել հոգեբանական լարվածությունից: Իզուր հույսներդ ուրիշների եւ երկնքից թափվող մանանայի վրա մի դրեք:
ՑՈՒԼ- Նոր ծանոթություններից դուք կընտրեք կարեւորագույնը, որով կամրապնդեք ձեր գործնական շփումները: Կբարելավվեն ղեկավարության հետ հարաբերությունները. ձեզ կվստահեն եւ կհովանավորեն: Չեն բացառվում գործուղումները եւ որակավորումը բարձրացնելու դասընթացները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շատ մարդկանց հետ աշխատելը ձեզ ինքնարտահայտվելու մեծ հնարավորություն է տալիս: Հատկապես հաջողություն կարող են ակնկալել ղեկավարները, իսկ ենթակաները կարող են շատ աշխատել, բայց ոչնչի չհասնել: Ամբողջ ավյունը ստիպված կլինեք ծախսել միայն հարաբերությունները կարգավորելու վրա:
ԽԵՑԳԵՏԻՆ- Աշխատավայրում պահպանվում է մեծ ծանրաբեռնվածությունը, բայց եթե դուք կարողանաք դիմանալ, շուտով ձեր պաշտոնը կբարձրացնեն: Երկուշաբթի աշխատեք չնյարդայնանալ եւ շատ ուշադիր լինել ղեկի մոտ, ճանապարհին, տեխնիկական սարքավորումներով աշխատելիս:
ԱՌՅՈՒԾ- Այժմ կցանկանաք լինել ուրախ մարդկանց շրջապատում, եւ դա ճիշտ ժամանակին է, քանի որ արդեն վաղուց դուք կտրված էիք նման շրջապատից: Ոմանք կարող են սիրահարվել, իսկ դա կյանքի ամենամեծ ուրախությունն է:
ԿՈՒՅՍ- Ձեր կյանքում կենտրոնական տեղերից մեկը կզբաղեցնեն տունը եւ ընտանիքը: Նման վերաբերմունքը, անկասկած, օգուտ կտա ձեր բնակարանին: Օգնություն եւ միջոցներ կստանաք դրսից, որը կբարձրացնի ոչ միայն ընտանեկան հարաբերությունների բարելավման հավանականությունը, այլեւ կբարձրացնի ձեր սոցիալական մակարդակը:
ԿՇԵՌՔ- Ամենահանգիստ եւ երջանիկ րոպեները նրանք են, երբ դուք գտնվում եք տանըª մտերիմ մարդկանց շրջապատում: Չորեքշաբթի կարող է ծագել թեթեւակի բախում շրջապատի հետ: Շաբաթվա ցանկացած օրը, բացի չորեքշաբթին, հաջող են ֆինանսական գործողություններ իրականացնելու համար:
ԿԱՐԻՃ- Այս շաբաթ նրանց համար, ովքեր ցանկանում են հաջողություն ունենալ կարիերայի բնագավառում եւ չեն վախենում պատասխանատվությունից, կլինեն բարեհաջող օրեր: Ամեն դեպքում կստանաք մեծ ֆինանսական հնարավորություններ, որից կարող է հրաժարվել միայն չափազանց ծույլը: Կարող եք ձեռք բերել թանկարժեք իրեր:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Ձեր տեսքով եւ վարքով ընդգծում եք ձեր անկախությունը եւ ինքնուրույնությունը, որը հարգանքի է արժանի: Ե՜վ հիմա, ե՜ւ սրանից հետո ցանկացած գործում դուք առաջին պլան եք մղելու ձեր անձնական շահը եւ ամեն ինչ անելու եք այն իրականացնելու համար:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Տարվա վերջին ձեր ուժերը սպառվելու եզրին կլինեն, ուստի խնայեք ձեզ: Շատերի կյանքում բարեկամների կամ պարտքի հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնք հուզում են նրանց, բայց լուծում չեն ստանում: Աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի, սակայն արդյունքները կզգաք մեկ տարի անց:
ՋՐՀՈՍ- Տարբեր միջոցառումները ձեր գրպանին մեծ հարված կհասցնեն, եւ այդ բացը կարող է լրացնել անսպասելիորեն ստացած պարգեւատրությունը: Ինչպես հայտնի է, դուք կարող եք բարեկամություն անել բոլորի հետª սկսած հավաքարարից, վերջացրած նախարարով, եւ դա այս շաբաթ ձեզ հաջողություն կբերի:
ՁԿՆԵՐ- Այս շաբաթ կպարզվեն ձեր հարաբերությունները ղեկավարության հետ: Մասնագիտական աճի եւ հաջողության քիչ հնարավորություն ունեք: Այս եւ հաջորդ շաբաթ կսրվի մրցակցությունը: Նրանք, ովքեր ծնվել են մարտի սկզբին, կարող են չմտածված արարքներ կատարել:

