ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ''ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ'' ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ''ԲԺԻՇԿՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ'' ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ընդունել է <<Բժիշկներ Առանց Սահմանների>> /ԲԱՍ/ միության պատվիրակությանը: Կոտայքի մարզպետն ու հիշյալ կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության հեռանկարային ուղղություններ, ինչպես նաև մարզի առողջապահության բնագավառի գործունեության արդյունավետությանը միտված հարցեր: Արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, համաձայն որոնց, կազմակերպությունը կշարունակի իր աշխատանքները Կոտայքի մարզում մինչեւ 2015 թվականի ավարտը: Միության պատասխանատուներն ընդգծել են, որ 2005 թվականից <<Բժիշկներ Առանց Սահմանների>> կազմակերպությունը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության և Տուբերկուլյոզի ազգային կենտրոնի հետ` իր մասնակցությունն ունենալով տուբերկուլյոզի վերահսկողության, հիվանդության հնարավոր դրսևորումների վաղ հայտնաբերման և բուժման գործընթացների բարելավման, հիվանդների թերապևտիկ կրթության կազմակերպման և համանման այլ ասպարեզներում: Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա շփումների հիմնական շրջանակները և փոխգործակցության կոնկրետ մոտեցումներ:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

