"ԵՂԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՍԹՐԵՍԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԸ"

Արխիվ 12-16

"ԵՂԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՍԹՐԵՍԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՄԱՐԴՈՒ ՄԱՇԿԸ"


Մարդու մաշկը խնամքի կարիք ունի հատկապես ցուրտ եղանակին, քանի որ այդ ժամանակ տեղի են ունենում արյան անոթների, մկանային, նաեւ մազանոթային ցանցի սպազմ, եւ արյունը, այսպես ասած, չի հասնում դեպի վերջույթները:
Այդ մասին երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի հակաբորային կաբինետի վարիչ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: "Ցանկացած եղանակի տատանում, կլիմայի փոփոխություն առաջինն իր վրա մաշկն է զգում",- բացատրեց բժիշկը` հավելելով, որ այդ փոփոխությունները կարող են մարդու մաշկը ենթարկել սթրեսի:

ՁՄՌԱՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ
ԽՈՆԱՎԱՑՆՈՂ ՔՍՈՒՔՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ


"Օրինակ` ամռան ամիսներին արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են մաշկը սթրեսի ենթարկել: Ուստի` պետք չէ անտեսել խնամքի միջոցները. ամռանը խորհուրդ է տրվում ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող քսուքներ օգտագործել, ձմռանը` խոնավացնող: Շուկայում քսուքների լայն ընտրության հնարավորություն կա: Այն կպաշտպանի մաշկը չորությունից":
Խոսելով խնամքի միջոցների մասին, մաշկավեներաբանն ասաց նաեւ, որ այսօր շուկայում կան նաեւ կոպերի համար նախատեսված քսուքներ. սա, իհարկե, որեւէ կապ չունի սեզոնային փոփոխությունների հետ: "Կոպերի խնամքի համար կոսմետիկ միջոցների, դեղերի շատ մեծ խումբ է ի հայտ եկել, նախկինում նման միջոցներ չեն եղել: Կոպերի հետ կապված խնդիրներն առաջանում են այն անհատների մոտ, որոնք երկար ժամեր են անցկացնում համակարգչի առջեւ":

"ՄԱՇԿԸ ՄԱՐԴՈՒ ՕՐԳԱՆԻԶՄԻ
ՀԱՅԵԼԻՆ Է"


Ս. Հովհաննիսյանի փոխանցմամբ` ձմռան ամիսներին կլինիկայում ավելի հաճախ հանդիպող մաշկային խնդիրներից են ցրտահարությունները: Ի դեպ, այն տարբեր աստիճանների է լինում: "Որպես բարդություն կարող է առաջանալ Ռեյնոյի համախտանիշ, երբ արյան կանգը մազանոթներում սկսվում է վերջույթներից` մատների ծայրերից եւ հետզհետե բարձրանալով` ընդգրկում է հոդերը: Դա բավականին լուրջ խնդիր է":
Մաշկավեներաբանն ընդգծում է. "Մաշկը մարդու օրգանիզմի հայելին է: Թե՛ ներքին, թե՛ արտաքին ազդակների առաջին պատասխան ռեակցիան տալիս է մաշկը":

"ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է ԴԱՐՁԵԼ"

Բժիշկն անդրադարձավ նաեւ սեռավարակներին: "Եղանակային փոփոխություններն այս դեպքում կապ չունեն: Այլ բան, որ աշնան, ձմռան ամիսներին արտագնա աշխատանքից վերադարձած անհատներ ենք ունենում":  
Ի դեպ, բժիշկը պնդում է, որ ազգաբնակչությունն ավելի հետեւողական է դարձել սեփական առողջության հարցերում, անգամ պրոֆիլակտիկ նպատակներով են դիմում մասնագետների: "Բավականին շատացել են այն երիտասարդ զույգերի թիվը, որոնք ամուսնությունից առաջ անցնում են համապատասխան հետազոտություններ, ինչը ողջունելի է շատ": Մասնագետը հավելում է, որ կան սեռավարակներ, որոնք անախտանիշ ընթացք ունեն: Եվ այդ տեսակի սեռավարակների առկայությունը միայն համալիր հետազոտության արդյունքում կարող է պարզվել:
Հարցին, թե այնուամենայնիվ, սեռական դաստիարակության պակաս ունե՞ն հայերը, Ս. Հովհաննիսյանը չհերքեց. "Գործի բերումով հաճախ եմ լինում արտասահմանում: Այնտեղ լիովին այլ է դրվածքը: Մենք բավականին մեծ գործ ունենք անելու սեռական դաստիարակության ոլորտում: Քանի որ մեզ մոտ այդ ոլորտը շատ ցածր մակարդակի վրա է: Սեռական դաստիարակության հարցերով պետք է զբաղվի բժիշկը: Արտասահմանյան երկրներում դա առանձին դիսցիպլինա է":    

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում